ԱՄՆ զինված ուժերը հայտնում են կոալիցիայի անդամների հետ միասին ԴԱԻՇ-ի նավթային ենթակառույցների ոչնչացման կամ գրեթե կեսի վնասվելու մասին, հաղորդում է TASS-ը:
Մասնավորապես` այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը` ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ:
Նրա խոսքերով` վերջին 30 օրվա ընթացքում օբյեկտներին և տրանսպորտային տեխնիկային ավիահարվածները, այդ թվում` իսլամիստների կողմից գործածվող այսպես կոչված նավթ հավաքելու կետերին և բենզատարներին, «նրանց նավթային եկամուտների վրա ազդել են մոտ 43 տոկոսով»: