Թուրքիան ռուսական գազի այլընտրանք ունի, երեքշաբթի հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` մեկնաբանելով մատակարարումների հնարավոր դադարեցման մասին հարցը, հայտնում է trend.az-ը:
Նրա խոսքերով` Անկարան հույս ունի, որ Ռուսաստանն այդ քայլը չի ձեռնարկի:
«Նույնիսկ, եթե Մոսկվան դա անի, Թուրքիան ռուսական գազին այլընտրանք ունի, առաջին հերթին դա Ադրբեջանի և Իրանի գազն է»,- նշել է Դավութօղլուն:
Վարչապետը նաև խորհուրդ է տվել Ռուսաստանին լինել ավելի տրամաբանական, քանի որ ճգնաժամի պատճառը Անկարան չի հանդիսանում:
Թուրքիայի ներկրած գազի 50 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: