Ամերիկյան ռազմական հրամանատարությունն ուսումնասիրում է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը: Սակայն, այդ գաղափարի դրական կողմերի հետ միաժամանակ նրանք տեսնում են բավականին բացասական կողմեր, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը Կոնգրեսում ելույթի ժամանակ:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել Սիրիայում գոտի ստեղծելու հնարավորությունը, որտեղ մարդիկ, այդ թվում՝ փախստականները կկարողանան թաքնվել և իրենց անվտանգ զգալ: Սակայն նրանց հետ մեկտեղ, որոնք իրոք պաշտպանության կարիք ունի, այնտեղ կարող են հայտնվել անցանկալի անձինք, որոնք թաքնվում են իրենց երկրներում հետապնդումից»,- ասել է Քարտերը՝ նկատի ունենալով ահաբեկիչներին:
Նախարարը նաև հայտնել է, որ այդ գոտիի վրա հարձակումներ կգործեն ԴԱԻՇ-ի զինյալները և նրանց դեմ դուրս կգան Սիրիայի կառավարական զորքերը:
Ավելի վաղ քննարկվել է այդպիսի գոտի ստեղծելու գաղափարը Թուրքիայի սահմանի երկարությամբ: «Սակայն Թուրքիան պատրաստակամություն չի հայտնել բավարար քանակությամբ ուժեր առանձնացնելու այդ գոտու պաշտպանության համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: