Ազատության հրապարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանն անդրադարձավ օրերս Նորք-Մարաշից ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է անել շուրջօրյա ռեժիմով:
Նրա խոսքով՝ այդ խմբին սիրիահայության հետ կապելը ոչ միայն անբարոյական է, այլև վտանգավոր, իսկ ընդդիմության հետ կապելը նպատակ ուներ այս գործընքացներին խոչընդոտել:
«Իրականում սոցիալական վիճակը դերակատարում չունի այս գործընթացի մեջ: Այդ խմբի թիրախը եղել են իշխանությունները և իշխանավորները, խմբի մեջ ներգրավված են եղել ազատամարտիկները և նրանց զավակները, բացառված չէ, որ քրեաօլիգարխիկ բեդսպրեդելը ստիպել է այս խմբին ձևավորվել, նման խմբեր կլինեն, քանի մեր երկրում այդ գաղջ մթնոլորտը չվերանա»,- նշեց Պ. Մակեյանը: