Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատը հետաձգվեց. տուժող կողմը Սերժ Սարգսյանից պահանջում է ապահովել իրենց անվտանգությունը

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը։ Այս անգամ ևս մեղադրյալներից Վարազդատ Սաֆարյանը և իր պաշտպանը չէին ներկայացել դատարան, թեպետ պատշաճ ծանուցված էին։ Դատավորն աննպատակահարմար համարեց նրանց բացակայությամբ դատական նիստը շարունակելը։

Այսօր դատարան չէին ներկայացել նաև Հայկազ Բարսեղյանի ծնողները։ Նրանց փաստաբանն ասաց, որ ինքն է հորդորել այս անգամ դատարան չգալ՝ հոգեկան ծանր ապրումներից զերծ մնալու համար։

Արկադի Բարսեղյանը, սակայն,  դատարանին դիմում էր ներկայացրել այն մասին, որ ամբաստանյալների հարազատների կողմից իրենց ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Դատարանը փաստաբանին հորդորեց նման փաստի առկայության պարագայում ավելի մանրամասն ինֆորմացիա ներկայացնել։

Դատական նիստի ավարտից հետո մեղադրյալներից Գնել Թորոսյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն անմեղ է, դեպքի օրը որևէ մասնակցություն չի ունեցել կատարվածին, քնած է եղել։ Եվ ինքն ավելի հակված է, որ Հայկազի հետ տեղի ունեցածն ինքնասպանություն է։

Գնելի փաստաբանը հերքեց նաև, թե իր պաշտպանյալը դեպքի օրը խնջույքի է մասնակցել և հարբած է եղել՝ չնայած փորձաքննությունը հաստատել էր, որ նրա արյալ մեջ ալկոհոլ է եղել։

Փաստաբանը նշեց, որ իրենք անհամաձայնություն ունեն նաև Հայկազի դիակի  դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որը իրենք համարում են ոչ օբյեկտիվ։

Տուժողի հարազատների պաշտպան Գևորգ Գալիկյանն էլ պնդեց, որ ինքնասպանության վարկածը բացառված է։

Դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում