Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը չպետք է ավելորդ ակնկալիքներ ունենա ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ։ Դրա մասին Փարիզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Դա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու գործընկեր երկրների խորհուրդն է, որպեսզի մենք մոլորության մեջ չգցենք հասարակությանը կամ էլ միմյանց մոտ չստեղծենք սպասումներ, հույսեր և հետո էլ խաբվածություն։
Անհրաժեշտ է խաղաղ հետևել գործընթացներին։ Մեր կողմից մենք անում ենք ամեն անհրաժեշտ բան, մենք ետ չենք ընկնում։ Վրաստանը հետևում է 2014 թվականին ստացած միջոցների փաթեթի իրագործման պլանին։ Մենք պետք է հետևենք գործընթացին և անենք մեր անելիքը»,- ասել է Ղարիբաշվիլին։