Փարիզում կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում է Reuters-ը:
Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը, սակայն չի մանրամասնել հանդիպման ժամկետը:
Ավելի վաղ, այդ նույն գագաթնաժողովում Օբաման հանդիպել է Պուտինին, և իր ցավակցությունն է հայտնել Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ: