Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Երևանցի տաքսիստը դանակը դրել է թուրքահայ Սարգիսի վզին, իսկ երբ նա փախել է, հետապնդել ու վրաերթի է ենթարկել նրան

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Էդգար Պետրոսյանը իր կողմից շահագործվող մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել Թուրքիայի քաղաքացի Հալիլ Իչին:

Հերթական անգամ նրան տեղափոխելու ժամանակ Էդգարը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, դանակ է հանել ու մոտեցրել ուղևորի պարանոցին:

Վերջինս, իրական ընկալելով իր կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքը, տագնապի ու վախի ապրումներ է ունեցել, բայց կարողացել է դանակը խլել վարորդի ձեռքից, ապա դուրս գալ մեքենայի սրահից ու փախչել:

Էդգար Պետրոսյանը միացրել է մեքենայի լուսարձակները, հետապնդել ու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել փախչող ուղևորին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դեպքը տեղի է ունեցել հանրապետական հիվանդանոցից ոչ հեռու, բայց Էդգարն օգնություն չի ցուցաբերել Հալիլին, միայն, ըստ մեղադրանքի, մոտեցել, գրպանից վերցրել է նրա դրամապանակը, որում գումար և քարտեր են եղել, և մեքենայով փախուստի է դիմել:

Էդգարը բացահայտվել է, երբ տուժողի քարտով փորձել է գումար կանխիկացնել: Բանկոմատի մոտ կատարված տեսանակարահանմանը նա ոչինչ հակադրել չի կարողացել:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և տուժողին սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Էդգար Պետրոսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Տուժողը Թուրքիայի քաղաքացի է՝ Հալիլ Ֆերմանի Իչ անուն-ազգանունով, բայց նա հայ է: Սասունցի է, մկրտված է հայ առաքելական եկեղեցում, նրա հայկական անունը Սարգիս է:

Սարգիսը Թուրքիայի քաղաքացի է, միաժամանակ Հայաստանում ունի կացության իրավունք:

Նա Հայաստանում բիզնես-գործունեություն է վարում:

Ըստ տուժողի՝ իր ու ամբաստանյալ Էդգարի միջև պարտքուպահանջային հարցեր չեն եղել:

Էդգարը տուժողին տաքսու ծառայություններ է մատուցել: Տուժողի կարծիքով՝ ամբաստանյալը, տեղեկանալով, որ ինքը պատրաստվում է Հայաստանից մեկնել, որոշել է դանակի սպառնալիքներով գումար պահանջել: Եվ նա դանակ է հանել, դրել է իր կոկորդին, ցանկացել է վերցնել իր մոտ եղած գումարը:

Ինքը խլել է դանակը, միաժամանակ այդ դանակով Էդգարին չի վնասել, այլ դուրս է փախել մեքենայից, մի քիչ սպասել է, ապա սկսել է վազելով հեռանալ… Էդգարը մեքենայով հետապնդել ու վրաերթի է ենթարկել իրեն…

Դատարանը հարցաքննեց Հայաստան ժամանած ու դատարան ներկայացած տուժողին: Վերջինս խոսում է թուրքերեն, հարցաքննությունը կատարվեց անփորձ թարգմանի մասնակցությամբ:

Տուժողը նշեց, որ ամբաստանյալ Էդգարի հետ թշնամական հարաբերությունների մեջ չէ, միայն թե նա հանցավոր արարք է կատարել ու պիտի պատասխան տա:

Տուժողն արդեն տասը տարի Հայաստան է գնում-գալիս, տարբեր ծրագրեր է իրականացնում:

Ամբաստանյալ Էդգարի հետ մինչև դեպքը առնչվել է մեկ անգամ՝ դեպքից երկու-երեք օր առաջ:

Փողոց է դուրս եկել, տաքսի է կանգնեցրել: Դա եղել է Էդգարի տաքսին:

Մեքենայի մեջ կիսահայերեն-կիսաթուրքերեն խոսել են: Տաքսու վարորդը տվել է իր հեռախոսահամարը, որ տաքսի պետք լինելու դեպքում Հալիլը զանգի ու հրավիրի իրեն:

Եվ տուժողն ասաց, թե մեկ անգամ՝ մի քանի օր անց, ինքն օգտվել է այդ հեռախոսահամարից, ու դա եղել է հենց դեպքի օրը:

Ինքը գտնվել է Օպերայի տարածքի սրճարաններից մեկում: Իրեն տաքսի է պետք եղել, զանգել ու կանչել է Էդգարին: Նա եկել է այդ սրճարան, ինքը նրան առաջակել է նստել ու սուրճ խմել իր հետ՝ ճամփա ընկնելուց առաջ: Այդ սրճարան իր կանչով եկել է նաև իր քեռին, ով տեսել է Էդգարին, ծանոթացել է նրա հետ:

Տուժողն ասաց, թե սրճարանում իրենք առանձնապես չեն խոսել: Էդգարն անընդհատ խոսել է հեռախոսով, տվել է աղջիկների անուններ, ինքը չի հասկացել, թե նա ինչ է խոսում:

Այնուհետև, ըստ տուժողի, ինքը նստել է Էդգարի տաքսին: Առաջարկել է, որ միասին գնան հաց ուտելու, հարցրել է, թե ի՞նչ լավ տեղ կարող է տանել Էդգարը: Վերջինս ասել է, թե լավ տեղ կա Դավթաշենում:

Տուժողը պնդեց, որ ինքը Էդգարի հետ որևէ գործ չի ունեցել, նրանից պարտքով փող չի վերցրել: Իր համար Էդգարն ընդամենը տաքսու վարորդ էր, ինքը նրանից չէր կարող փող խնդրել: Ոչ էլ ուղեվարձի պարտք է ունեցել:

Ճանապարհին՝ դեպի Դավթաշեն գնալիս, Էդգարն ասել է, թե ընկերոջը պիտի վերցնի: Հեռախոսով զանգել, ինչ-որ բան է խոսել: Ապա հիմնական ճանապարհից դուրս է եկել: Կանգնել ու սկսել է սպասել ընկերոջը:

10-15 րոպե սպասել են: Եկել է ընկերը, ում դեմքը տուժողը ներկայումս չի հիշում: Տուժողը նստած է եղել վարորդի կողքին, իսկ Էդգարի ընկերը նստել է հետևի նստատեղին՝ վարորդի հետևի մասում:

Ընկերոջ նստելուն պես, ըստ տուժողի, վարորդ Էդգարը ձախ ձեռքով դանակը մոտեցրել է իր պարանոցին: Տուժողը ենթադրեց, թե դանակը կարող էր բերած լինել Էդգարի ընկերը, միգուցե նա ընկերոջը հենց դրա համար էր սպասում:

Դանակի շեղբը, ըստ տուժողի, եղել է իր պարանոցի մոտ, բայց ինքը դանակից քերծվածք կամ այլ վնասվածք չի ստացել:

Էդգարը այդ ժամանակ հայերեն ինչ-որ բան է խոսել, բայց տուժողն ասում է, թե ոչինչ չի հասկացել նրա ասածից:

Էդգարի գործողությունից ենթադրել է, թե գումար է պահանջում՝ իմանալով, որ ինքը գործարար է, ուրիշ ինչի՞ համար պիտի դանակը դներ իր պարանոցին: Կոնկրետ սպանության սպառնալիք տուժողը չի հասկացել Էդգարի խոսքից, դրա մասին ենթադրել է նրա արարքից:

Տուժողն ասաց, թե ինքը, իրական վտանգ զգալով իր կյանքի համար, ձախ ձեռքով բռնել ու իրենից հեռացրել է Էդգարի ձեռքը, որում դանակն էր, ապա իր աջ ձեռքով կարողացել է Էդգարից խլել դանակը:

Այդ ընթացքում հետևի նստատեղին նստած ընկերը ոչ մի գործողություն չի կատարել:

Դանակը Էդգարի ձեռքից խլելուն պես տուժողը դուրս է եկել մեքենայից: Նա անմիջապես չի հեռացել, իր ասելով՝ դանակը վերցնելով՝ ենթադրել է, թե վտանգն անցել է, ու սպասել է, որ Էդգարը մեքենան քշի-հեռանա: Բայց տեսնելով, որ նա չի հեռանում, ինքը սկսել է վազել հետ՝ դեպի Երևան:

Էդգարը մեքենայով շրջադարձ է կատարել: Դա երթևեկելի ճանապարհ չէր, հանդիպակաց մեքենաներ չկային:

Էդգարը նույն այդ ճանապարհով հետապնդել է վազող տուժողին ու մեքենայի առջևի կենտրոնական մասով հարվածել է նրա մարմնին:

Տուժողն ասաց, թե այդ հարվածից ինքը մի կողմ է ընկել ու կորցրել է գիտակցությունը: Բայց Էդգարը մի անգամ էլ է մեքենայով հարվածել՝ ըստ տուժողի: Ինքը ստացել է ոտքերի, կողերի շրջանների վնասվածքներ, վնասվել է թոքը, առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Տուժողն ուշքի եկել՝ իր կողքին տեսնելով երկու-երեք օտար մարդկանց: Էդգարը այդտեղ չի եղել, նա, տուժողի կարծիքով, մեքենան քշել-հեռացել էր:

Տուժողը ավելի ուշ՝ քեռու հետ հանդիպելուց հետո է նկատել, որ Էդգարը դատարկել է գրպանները՝ տանելով դրամապանակը՝ գումարով, բանկային քարտերով:

Տուժողը նշեց, որ այդ օտար մարդիկ, իրենից իմանալով, որ ինքը Նորքի երկրորդ զանգվածում բարեկամ ունի, այնտեղ է ուզում գնալ, ինչ-որ տաքսիով իրեն ուղարկել են Նորքի երկրորդ զանգված: Ինքը ճանապարհին տեղ-տեղ կորցրել է գիտակցությունը, բայց ի վերջո կարողացել է տաքսու վարորդին հասկացնել, թե որտեղ է քեռու բնակարանը:

Տաքսին կանգնել է քեռու շենքի մոտ, ինքը գոռացել ու կանչել է քեռուն: Քեռին ու քեռեկինը լսել են իր ձայնը, շտապ մոտեցել են: Քեռին է վճարել տաքսու ուղեվարձը, ապա իրեն տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ իրեն բուժօգնություն է ցուցաբերվել, ինքը ենթարկվել է վիրահատության: Բուժվել է նաև Թուրքիայի հայկական հիվանդանոցում:

Տուժոողը, պատասխանելով ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցին, ասաց, թե Էդգարը հանցավոր արարք կատարած անձ է, ինքը ներկայումս նրա հետ ոչ մի հարաբերություն չունի: Ինքը պնդում է, որ նա պետք է պատասխան տա կատարած արարքի համար:

Ամբաստանյալ Էդգարը տուժողին հարցեր չտվեց: Նախագահողի հարցին նա նույնիսկ պատասխանեց, թե չի ցանկանում ցուցմունք տալ:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը տվյալ նիստին չի ցանկանում ցուցմունք տալ, իրենք դեռ պետք է քննարկեն ու հստակեցնեն ամբաստանյալի դիրքորոշումը:

Ամբաստանյալն իր հստակ դիրքորոշումը կհայտնի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 21-ին:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում