Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ գործողությանը մասնակցող երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման նպատակով դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգիա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վար չությունից: