Կոալիցիայի երկրների համագործակցությունը սիրիական կառավարական բանակի հետ հնարավոր կլինի միայն Բաշար Ասադի պաշտոնից հեռանալու պայմանով: Այս մասին France Enter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:
«Եթե քաղաքական անցում տեղի ունենա, և բանակին այլևս Բաշար Ասադը չհրամայի, այդ դեպքում հնարավոր են համատեղ գործողություններ ահաբեկիչների դեմ: Բայց Բաշար Ասադի իշխանության գլխին լինելու դեպքում դա հնարավոր չէ»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
«Բացարձակ ակնհայտ է, որ միայն Ասադի իշխանությունից ազատվելով բանակը կկարողանա օգտագործվել չափավոր ընդդիմության հետ համատեղ»,- ասել է Ֆաբիուսը: Նա նշել է, որ Ֆրանսիան «աշխատում է Սիրիայում քաղաքական անցումային շրջանի պատրաստման ուղղությամբ»: