Ուկրաինայի ագրարային քաղաքականության հարցերով նախարար Ալեքսեյ Պավլենկոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին թուրքական շուկայում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Եթե Թուրքիայի ավանդական գործընկերները պատժամիջոցներ են կիրառում, այսինքն՝ դադարում են մատակարարել հացահատիկային կուլտուրա, Ուկրաինան պատրաստ է մեծացնել ցորենի, եգիպտացորենի և ձեթի մատակարարումները առնվազն երկու անգամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարի կարծիքով` Ռուսաստանի որոշումը չպետք է ազդի Թուրքիայի մթերային անվտանգության վրա: