Սիրիական բանակը Թուրքիայի տարածքում գտնվող Ջեբել ալ-Աքրա լեռից ենթարկվել է ականանետային հարձակման՝ լրագրողներին հայտնել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Անցյալ գիշեր Ջեբել ալ-Աքրա լեռան կողմից, որը գտնվում է Թուրքիայի տարածքում, իրականացվել է ակտիվ ականանետային կրակ Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումների վրա»,- հայտարարել է Մայհուբը ճեպազրույցում:
«Սիրիական արաբական բանակի գլխավոր հրամանատարը նախազգուշացնում է այդպիսի վարքագծի վտանգավորության մասին»,- ավելացրել է նա: