Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է հագուստի նոր՝ J. Lo by Jennifer Lopez! հավաքածուն:
Լուսանկարներում, որոնց հեղինակը Hunter & Gatti զույգն է, Ջեյ Լոն իր սիրելի casual style ոճի հագուստներով է՝ մուգ գույների նեղ ջինսե տաբատներ, էլեգանտ բլուզներ և զգեստներ, մորթե կարդիգաններ և կարճ մուշտակներ, ինչպես նաև լակոնիկ կիսաշրջազգեստի հավաքածուներ: Հավաքածուի մեջ ներառված են նաև աքսեսուարներ՝ վզնոցներ, թևնոցներ, կախազարդեր: