«Դեկտեմբերի 1-ին մենք չենք պատրաստվում թղթե շերեփով մոտենալ դատարկ կաթսային, վերջիվերջո թղթե շերեփը պողպատի պիտի վերածվի, թույլերին չեն հարգում: Ժամանակն է ապացուցելու թե՛ այս ռեժիմին, թե՛ ամբողջ աշխարհին, որ այս ազգը չի փոխվել: Սա այն ազգն է, որ Շուշի կարող է ազատագրել… Դուրս ենք գալու փողոց ու չենք գնալու տուն, քանի դեռ թշնամուն չենք հաղթել, հերիք է մենք թույլ տանք, որ մեզ վերաբերվեն որպես ստրուկի: Վերջը միայն հաղթանակը չէ, վերջը ազատ, անկախ Հայաստանն է»,- իր ելույթում ասաց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը «Նոր Հայաստան» փրկության ճակատի Վանաձորում կազմակերպած հանրահավաքին: