«Մեծ լկտիություն է, որ այս վարչախումբը ակնկալում է արժանանալ «այո»-ի, մեծ լկտիություն է, որովհետև հայության հավաքական թասիբն է խոցել, արժանապատվությունն է խոցել, բայց նամանավանդ խոցել է գյումրեցու արժանապատվությունը,- Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին իր ելույթում նշեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և հիշատակեց. «2013թ. դեկտեմբերի 7-ին, երբ լրացավ մեծագույն ողբերգության՝ երկրաշարժի 25-րդ տարելիցը, Սերժ Սարգսյանը պարտական էր գալու Գյումրի և խոնարհվելու զոհերի հիշատակի առջև, նա դա չարեց: Չարեց՝ վրեժխնդիր լինելով այն բանի համար, որ դուք միահամուռ կերպով քվեարկեցիք ընդդիմադիր նախագահի թեկնածուի օգտին»:
Մանրամասները՝ տեսանյութում: