Միլիոնից ավելի ուխտավորներ շաբաթ օրը այցելել են Ուգանդայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող սուրբ Նոմուգոնգո վայրը, որտեղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անցկացրել է մեծամասշտաբ ծառայություն, հայտնում է BBC-ն:
Նախնական հաշվարկներով` ամբողջ երկրից, ինչպես նաև Աֆրիկայի այլ երկրներից, այդ թվում՝ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպես Կոնգոն և Տանզանիան, այնտեղ հավաքվել են մոտ 2 միլիոն ուխտավորներ: Պատարագին նաև այցելել է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին:
Ծառայությունը նվիված է եղել 45 քրիստոնյա նահատակներին, որոնք 1885-1887 թվականների ընթացքում մահապատժի են ենթարկվել Մուանգու II թագավորի կողմից:
Հռոմի պապը Քենյա է ժամանել չորեքշաբթի օրը: Դա նրա Աֆրիկա եռօրյա այցի առաջին կանգառն է: Ուգանդայից հետո նա այելելու է նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն: