Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան հայտարարել է, որ ներկայումս Սիրիայում կա Վրաստանի մոտ 50 քաղաքացի, որոնք կռվում են ԴԱԻՇ-ի կողմից: Այս մասին նա ասել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Իզորիան նշել է, որ «այդ քաղաքացիների նկատմամբ այնտեղ, որտեղ նրանց գործունեության մասին կոնկրետ վկայություններ կան, օրենքի համաձայն՝ քրեական հետաքննություն է իրականացվում»: Իզորիան հայտնել է, որ «Սիրիայից Վրաստան վերադառնալու դեպքում այդ քաղաքացիները կկանգնեն օրենքի առաջ»: