Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Աչք չկտրել Ալիևից

Այն, որ Փարիզի ահաբեկչությունները գերարագացնելու էին միջազգային քաղաքական գործընթացները, աշխարհաքաղաքական զարգացումները և բերելու էին նոր իրողությունների՝ միանգամայն սպասելի էր, բայց որ Փարիզին կարող էր հաջորդել թուրքական օդուժի հարվածը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-24 օդանավին, դա թերևս վեր էր սպասելիքներից: Իսկ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել հենց այդպիսի բան, և ինչ է սա նշանակում:

Մի կողմից ռազմա-քաղաքական անվտանգության անվիճելի գերակա բևեռ հանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ պետությունը հարված է հասցնում մյուս կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ միջուկային տերության ռազմական օդանավին: Իրադարձությունների տաք արձագանքն իսկ վկայում է, որ այս միջադեպը կունենա աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ: Թե հատկապես ում համար՝ դժվար է ասել: Համենայնդեպս, հնարավոր են իրադարձությունների զարգացման բազում տարբերակներ:

Սակայն մի բան ակնհայտ է, որ գրեթե բոլոր տարբերակների պարագայում Հայաստանը հայտնվում է մուրճի և սալի արանքում, քանի որ հենց Հայաստանն է Ռուսաստանի ու Թուրքիայի հատման կետը: Եվ եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունենում քաղաքական և, Աստված մի արասցե, ռազմական էսկալացիա, ապա Հայաստանն, ըստ էության, ռազմական գործողությունների պոլիգոնի, այսպես ասած, առաջնային «թեկնածուն» է: Ըստ այդմ՝ առաջին հերթին պետք է հուսալ, որ էսկալացիան չի հասնի այնպիսի աստիճանի, որը իրականություն կդարձնի այդ սպառնալիքները: Սակայն որ դրանք առնվազն առայժմ ավելին են, քան լոկ տեսական վտանգը, ակնհայտ է:
Ստեղծված իրավիճակի շուրջ դիտարկումները կարող են, իհարկե, շատ լինել, առավել ևս անցնող օրվա ընթացքում հնչել են բազմաթիվ մոտեցումներ, գնահատականներ: Այստեղ, սակայն, Հայաստանի համար կարևոր մի հանգամանք կա, որը ըստ էության դուրս մնաց առաջին արձագանքների ուշադրությունից:

Խոսքը դեկտեմբերի սկզբին սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման մասին է, որ պետք է տեղի ունենա Մինսկի խմբի համանախագահների ջանքերով, և որի առանցքային նպատակ էր դիտվում հրադադարի պահպանման գործում որոշակի հաջողությունների արձանագրումը: Դեռևս հստակ չէր, թե հատկապես ինչ ժամանակացույցով և որտեղ կարող է լինել Սարգսյան-Ալիև հանդիպումը, սակայն այն սպասվում էր դեկտեմբերի սկզբին: Բայց թուրք-ռուսական միջադեպը իր նշանակությամբ անկասկած ի զորու է էական վերանայումների բերել տարածաշրջանային մի շարք իրողությունների պարագայում և այդ համատեքստում իր ազդեցությունը թողնել նաև ղարաբաղյան գործընթացի վրա: Եվ այդ պայմաններում, իհարկե, ներկայումս հարցերի շարքում է այն, թե ռուս-թուրքական միջադեպը ի՞նչ ազդեցություն կունենա Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման վրա: Կխանգարի՞ այդ հանդիպմանը, կազդի՞ դրա բովանդակության վրա:

Ակնհայտ է, որ տեղի ունեցածը խթանելու է քաղաքական որոշակի հարաբերությունների պարզաբանումներ տարբեր ձևաչափերով, և անխուսափելի է, որ այստեղ չշոշափվի ղարաբաղյան հիմնահարցը՝ դրա տարածաշրջանային լայն կարևորությամբ հանդերձ: Եվ այս տեսանկյունից, իհարկե, չի բացառվում նույնիսկ, որ միջադեպում ներգրավված կողմերի համար ղարաբաղյան խնդիրը ծառայի անգամ որպես «ուշադրություն շեղելու» միջոց, երբ օդանավի հետ կապված միջադեպում լինեն, այսպես ասած, ոչ նպաստավոր հանգամանքներ:

Այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ռուս-թուրքական միջադեպը մեծ հավանականությամբ կարող է ունենալ հայ-ադրբեջանական արձագանքներ, և սա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախն այս առումով չափազանց ուշադիր և աչալուրջ պետք է լինեն՝ աչք անգամ չթարթելով Ալիևի գործողություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում