Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ԱԱԾ միջնորդությունը, Երևանում վնասազերծված հանցավոր խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանին երկու ամսով կալանավորելու մասին միջնորդությունը:
Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետագա գործողությունները կձեռնարկի միայն իր պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց հետո:
Դատարանը բավարարել է նաև ձերբակալված աղջիկներից Ասյա Մկրտչյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Այս պահին դատարանը փակ նիստով որոշում է մյուս ձերբակալվածների խափանման միջոցը: