Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Պերմյակովը շարունակում է մնալ 102-րդ ռազմակայանում, հնարավոր է՝ նա հոգեկան հիվանդ է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործի դատաքննությունը չի սկսվում, և որևէ մեկը չի կարող ասել, թե այն երբ կսկսվի:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբանները նոր հարցադրումներ են ներկայացնում քննչական մարմնին, ինչի պատճառով քննությունը անընդհատ ձգձգվում է: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս անգամ էլ փաստաբանները պահանջել են ուսումնասիրել այն վարկածը, թե հնարավոր է, որ Պերմյակովը այդ սպանությունը կատարած լիներ որոշակի կրոնական համոզմունքների հողի վրա: Փաստաբանները կարծում են, որ քննիչները բավարար ուշադրություն չեն դարձրել այն կասկածին, որ Պերմյակովը կարող էր ինչ-որ կրոնական աղանդի անդամ լինել և այդ սպանությունը կատարել աղանդի ղեկավարների հանձնարարությամբ: Հնարավոր է նաև, որ փաստաբանների գործողություններն ուղղված են ժամանակ շահելուն՝ դրանով օգնելով նաև քննչական մարմնին:

Չնայած Պերմյակովի գործը վաղուց հանձնված է հայկական կողմին, բայց Պերմյակովը ֆիզիկապես գտնվում է ռուսների ենթակայության տակ՝ 102-րդ ռազմակայանի տարածքում: Ըստ մեր աղբյուրի՝ հայկական կողմը չի ցանկանում վերցնել Պերմյակովին, և դրա համար կան բավական լուրջ պատճառներ:

Չնայած դատահոգեբանական փորձաքննությունը Պերմյակովին ճանաչել է մեղսունակ, այսինքն՝ համարել է, որ հանցագործության պահին Պերմյակովը եղել է հոգեպես առողջ վիճակում, սական ըստ որոշ տեղեկությունների՝ նրա ներկա հոգեկան վիճակը չի կարելի գնահատել առողջ: Մարդիկ, ովքեր վերջին շրջանում շփվել են Պերմյակովի հետ, պնդում են, որ նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է, նա հոգեկան հիվանդի տպավորություն է թողնում: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող էր դատահոգեբանական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչել:

Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. առաջին՝ որ Պերմյակովը մեղսունակ չի եղել նաև հանցագործություն կատարելու ժամանակ, ուղղակի ռուսները նրան մեղսունակ են ճանաչել, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան, թե ինչպես կարող էր հոգեկան հիվանդը զորակոչվել բանակ, ինչպես կարող էր նա ծառայության ուղարկվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան և ինչպես կարող էր հոգեկան հիվանդին զենք վստահվել, որը նա հետագայում օգտագործեց խաղաղ ընտանիքի դեմ:

Կա նաև երկրորդ վարկածը, ըստ որի՝ Պերմյակովը կարող էր հոգեկան հիվանդ դառնալ փորձաքննությունից հետո: Թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ՝ դժվար է բացատրել, և իմաստ էլ չունի քննարկել դրա հնարավորությունը: Ուղղակի, եթե Պերմյակովը իսկապես հոգեպես անառողջ է, ապա նրան վերցնելով՝ հայկական կողմը ծանր բեռ է վերցնում իր վրա:

Նախ հայկական կողմը Պերմյակովին վերցնելով իր հսկողության տակ՝ չի կարող հայտարարել, որ նա հոգեկան հիվանդ է, քանի որ դատահոգեբանական փորձաքննությունը արձանագրել է, որ նա մեղսունակ է: Երկրորդ՝ անգամ դատահոգեբանական փորձաքննության անցկացումը կնշանակի կասկածի տակ դնել ռուսների իրականացրած փորձաքննությունը, ինչը հայկական կողմը չի անի: Իսկ եթե հայկական կողմը վերցնում է Պերմյակովին, և որևէ բան չի հայտարարում նրա հոգեվիճակի մասին, նա դրանով պատասխանատվություն է վերցնում իր վրա, որ հետագայում կարող է ինքը պատասխանատու լինել Պերմյակովին նման վիճակի հասցնելու համար:

Հոգեպես անառողջ Պերմյակովին ևս շատ դժվար է հայկական դատարան ներկայացնել, որովհետև բաց դատավարության ժամանակ Պերմյակովը պետք է ելույթ ունենա և պատասխանի մեղադրող կողմի, դատավորի և Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանների հարցերին: Եթե այդ ժամանակ պարզվի, որ Պերմյակովը ադեկվատ չէ, ապա նորից հարց է առաջանալու թե դա ինչի արդյունք է, և ով է դրա պատասխանատուն:

Դրա համար հայկական կողմը շարունակում է ձգել դատաքննության ժամկետները՝ հույս ունենալով, որ այս ընթացքում հնարավոր է ինչ-որ բան փոխվի: Թե ինչ պետք է փոխվի՝ որևէ մեկը չգիտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում