Սիդնեյի ոստիկանները ժամանել են տնային բռնության կանչով, ինչ ստացվել է երիտասարդի հարևաններից, որոնց հասել են նրա սարսափելի ճիչերը, հայտնում է The Guardian-ը:
Հարևանները պնդել են, որ լսել են կանացի և տղամարդկային ճիչեր, և որոշեն են, որ երիտասարդը ծեծում է իր ընկերուհուն:
Սակայն, տեղ հասնելով, ոստիկանները տանը տեսել են միայն երիտասարդին, ով բացատրել է, որ ճչացել է վախից` տանը սարդ տեսնելով: Նա ընկել է սարդի ետևից, գոռալով. «Ես քեզ կսպանեմ, դու դիակ ես», որն էլ հարևաններն ընդունել են որպես կանացի ձայն:
Ոստիկանները խուզարկել են տունը և բացի սատկած սարդից, այլ տուժող չեն գտել: