Մեծ Բրիտանիան կակտիվացնի դիվանագիտական ջանքերը՝ ուղղված Սիրիայում իրադրության կարգավորմանը, այդ թվում՝ համագործակցությունը Ռուսաստանի ու Իրանի հետ ԴԱԻՇ-ի դեմ առավել արդյունավետ ու համակարգված արշավի համար։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Քեմերոնը նշել է, որ Բրիտանիան մտադիր է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում բարձր ճշգրտության հրթիռներ օգտագործել։
Վարչապետը կարծում է, որ դրանք թույլ կտան խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից։