Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ոչ»-ի կողմնակիցները պաշտպանում են 2005թ. ուրվականների քվեարկությամբ անցած սահմանադրությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

– Արդեն մի քանի շաբաթ է՝ մեկնարկել է քաղաքական ուժերի քարոզարշավը: Դուք, հետևելով այս գործընթացներին, «այո» և «ոչ» ասող ուժերի մարտավարությանը, քարոզարշավային տեխնոլոգիաներին, ի՞նչ դիտարկման և եզրակացության եք հանգել:

– Ամենաազդեցիկ լրատվամիջոցները «Այո»-ի ձեռքին են, եթերաժամի առումով և մասսաներին հասցնելու առումով «Այո»-ի հնարավորություններն ավելի շատ են: «Ոչ»-ի հնարավորությունը ինտերնետ պորտալներն են և ուղիղ շփումը ժողովրդի հետ: Իրականում Սահմանադրությանն «այո» կամ «ոչ» ասելն ինձ համար մեկ նշանակություն ունի. պետություն կառուցելուց մենք՝ քաղաքական ուժերը, հաստատվո՞ւմ ենք, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունները ցույց են տվել, որ իբր վերջապես հասկանում են՝ ինչ է պետություն կառուցելը: Էս 20-25 տարին վատ Սահմանադրությամբ քանդում էին երկիրը, հիմա փոխում են Սահմանադրություն, որով իբր երկիրը կփրկվի, բայց խաբում են: Նորից պետությանը դեմ են գնում, նրանք լավ Սահմանադրություն չեն դեմ տվել և ոչ էլ լավ նպատակով: Լավն ինձ համար այն Սահմանադրությունն է, որով կառավարման համակարգը, ծառայելով ժողովրդին, ՀՀ-ն կդարձնի այնպիսի պետություն, որի հետ հաշվի կնստեն, որն ինքնուրույն սուբյեկտ կդառնա միջազգային հարաբերություններում: Իրական հարթության մեջ Հանրապետական կուսակցությունը՝ «այո»-ի կողմնակիցները խաբում են, նայում են ժողովրդի երեսին և ստում են, երբ որ ասում են, որ այս նոր Սահմանադրությունը ավելի կբարելավի կյանքը և պետությունը պետություն կդարձնի: Ինչու եմ այդպես պնդում. որովհետև Սահմանադրության բուն բովանդակությունն ինքնին հակասում է դրան: 21-րդ դարի նորմալ պետությունը ժողովրդական իշխանության ամրապնդումն է, այսինքն՝ ժողովրդի հետ հաշվի նստելու համակարգերը, նոր Սահմանադրության մեջ դա ընդհանրապես վերացված է, հնում էլ չկար:

– «Ոչ»-ի մի քանի ճակատներ կան ձևավորված, որոնք տարբեր կոչեր են անում: Ինչպե՞ս պետք է վարվի քաղաքացին դեկտեմբերի 6-ին՝ բոյկոտի՞ գործընթացը, գնա «ո՞չ» քվեարկի…: Եվ՝ «Ոչ»-ի ընտրած անհնազանդության, հանրահավաքների մեխանիզմներով արդյո՞ք կարող են հաջողության հասնել:

– «Ոչ»-ը ի՞նչ է ուզում. Սահմանադրությանը «ոչ» ասել, և վե՞րջ: Նախորդ Սահմանադրությունը ապահովո՞ւմ էր լավ կյանք: Եթե կա որևէ մեկը, որը պնդում է, որ Սահմանադրությունից կախված չէ պետության ինչպիսին լինելը և հեռանկարները, նա դասական հայ է, որովհետև նա պետությունից չի հասկանում, չի հասկանում, որ եթե պետությունը ուզում են օրենքի երկիր դարձնել, Սահմանադրությունն է հենց հիմնական օրենքը: Եթե օրենքները կարևոր չեն, ապա ի՞նչն է կարևոր, քաղաքական կա՞մքը: Պետություն կառուցելու համար միայն «ոչ» ասելը բավարար չէ: «Ոչ»-ը կամ պետք է ազնվորեն ասի՝ գործող Սահմանադրությունը շատ լավն է (այն, ինչ որ անում է ՀԱԿ-ը), և այդ ժամանակ ես կիմանամ, որ նրանց հետ ճանապարհ չունեմ անցնելու, որովհետև գործող Սահմանադրությամբ մենք հասել ենք անդունդի եզրին, և պետք է փոխել այս Սահմանադրությունը:

 

Սերժ Սարգսյանն առաջարկում է Սահմանադրությունը փոխել, բայց դեպի անդունդը ավելի արագ գլորող Սահմանադրություն է առաջարկում. մենք վատի և ավելի վատի ընտրություն ենք անում: «Ոչ»-ի կողմնակիցները պետք է ազնիվ լինեն և ասեն, որ առաջարկվող Սահմանադրությունը շատ վատն է, գործող Սահմանադրությունը վատն է, և պետք է փոխել այն: Գործող Սահմանադրությունը կեղծիքներով է անցել՝ ուրվականների քվեարկությամբ: Ինչպե՞ս կարող եմ հիմնական օրենքին ենթարկվել, եթե ես չեմ ընդունել այդ Սահմանադրությունը: Ժողովուրդը չի ընդունել: Չի կարող պետություն լինել, որի հիմնական օրենքը ընդունված չէ, կեղծված է, բայց պետություն են կառուցում, այ այսպիսի պետություն: Եվ այդ Սահմանադրությունը դառնում է առաջին հերթին թուղթ:

– Այսինք «Ոչ»-ը պետք է նախագի՞ծ ներկայացներ:

– «Ոչ»-ը պետության իր ալտերնատիվ տեսլականը պետք է ներկայացներ, ոչ թե քաղաքական կամքի. «Հորս արև, ես գամ իշխանության, ես ավելի ազնիվ եմ, քիչ կթալանեմ, թալանչիներին կդատեմ… ». այս բոլորը սուտ են: 90 թվականից հետո եկած բոլոր ուժերը ապագայում դարձան թալանչիներ, որն իշխանությունից դուրս եկավ՝ դարձավ ազնվագույն հայ քաղաքացի: Որը նորից մտավ իշխանություն՝ դարձավ սովորական թալանչի: Պետք է հասկանանք, որ այս շրջապտույտին վերջ տալը գալիս է պետություն կառուցելու հիմնական օրենքից: Սա մրցակցությունից դուրս ինչ-որ ռուսական անկլավի Սահմանադրություն է, որտեղ մի հոգու կուսակցություն է՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ կուսակցությունն է, և թալանելու են այս անկլավը մինչև վերանա: Առաջին իսկ հարձակման դեպքում մեր փոխոստիկանապետի նման բոլորը գրին քարտով փախչելու են արտասահման: Կմնան նրանք, ովքեր դեռ հավատալու են, որ կարելի է կռվով Հայաստան պահել. կա՛մ կոչնչանանք, կա՛մ էլի կդիմանանք, եթե Աստված կամենա:

 

«Ոչ»-ի կողմնակիցները շարքային քաղաքացուց պահանջում են ավելի գիտակ լինել, քան իրենք՝ բոլորը: Ով ինչքան կարողանում է, աղմուկ է ստեղծում, այդ թվում՝ նաև Աշոտ Մանուչարյանը, որը հենց այդ քաոսը ստեղծողներից մեկն է: Շարքային քաղաքացու ուղեղում քաոս է առաջանում. ՀԱԿ-ը ասում է՝ գնա ասա՝ «ոչ», Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ չենք գնալու, դեկտեմբերի 1-ին ենք հավաքվելու, Աշոտ Մանուչարյանն ասում է՝ չմասնակցել, բոյկոտել: Այդ քաոսի մեջ հեշտ է կառավարվում. «այո»-ն կեղծելով անցկացվում է, մատուցվում է սոցիոլոգիական հարցումներով և հարցազրույցներով ներկայացվում է որպես կայացած փաստ: Այս քաոսի մեջ մենք վերադառնում ենք 20-րդ դարի սկիզբ, երբ քաղաքական կուսակցությունները, պետությունից չհասկանալով, պետություն ստեղծելու հստակ գիծ չէին տանում, ասենք՝ Դաշնակցությունը երիտթուրքերի հետ թուրքական պառլամենտ-պառլամենտ էր խաղում… Նույն իրավիճակին ենք գալիս: Շարքային քաղաքացուց պահանջում ենք ավելի մեծ իմաստություն, ավելի լուրջ քաղաքական որոշում ընդունել, քան կարողանում են ընդունել հարթակում կանգնածները: Աբսուրդ է:

– Դեկտեմբերի 1-ի անհնազանդության կոչերով ժողովրդին խոստանում են՝ այս անգամ տուն չենք գնալու, մինչև խնդիրը չլուծվի, ըստ Ձեզ, անհնազանդության մեթոդները կարո՞ղ են աշխատող տարբերակ լինել:

– Ցանկացած շարժում կյանք է, դադարը մահ, քաղաքականության մեջ՝ նույնպես: Բայց երբ շարժումը իմաստալից է, արդյունք է տալիս: Ինչքան ենք քաղաքացիական անհնազանդություններ հայտարարել, ինչքան ենք ժամկետներ նշել… և ոչինչ չի փոխվել: Ես ինքս, պատերազմի մասնակից լինելով, ղեկավարելով մի հսկայական ուղղություն, երբեք չեմ ընդունել «մահ կամ ազատություն» գաղափարը, միշտ դավանել եմ «և՛ կյանք, և՛ ազատություն» գաղափարին, որովհետև ազատությունը պետք է բերի կյանք, և պետք է ապրես ազատություն կերտելու համար: Երբ որ ասում են՝ դեկտեմբերի 1-ին, և վերջ. սա ինձ համար «մահ կամ ազատություն» կարգախոսի փուլերից մեկն է: Պետությունը մի օրում կառուցվո՞ւմ է. ո՛չ: Որևէ երկրում կա՞ մեկ օրում կայացած հաղթանակ: Հայաստանում 90թ. ժողովուրդը կոմունիստական կուսակցությանը հաղթեց երկու տարվա պայքարի արդյունքում, այն էլ՝ վայ էն հաղթանակին, որովհետև  պետության տեսլական չունեցողների հաղթանակ էր: Սերտաճեցին նախկին գաղափարախոսություններ կրողներ և չեռնոբիլցիների նման՝ Хотели как лучше, получилось как всегда. Կառուցեցինք ՀՀՇ-ն, որպես ժողովրդական կուսակցություն, դարձավ Կոմկուս, վերջում տոմսեր էր վաճառում ընդունվելու համար, ինչպես հիմա՝ ՀՀԿ-ն:

Կարծում եմ՝ դեկտեմբերի 1-ը տարփողելուց առաջ պետք է տարփողվի, թե մենք ինչ ենք ուզում անենք: Դեկտեմբերի 1-ը կհայտարարենք մոբիլիզացիայի սկի՞զբ և աչքի առաջ կունենանք գնալ մինչև պատեհ առիթ լինի և մեր խնդիրները լուծենք, թե՞ դեկտեմբերի 1-ին հայտարարում ենք՝ վե՛րջ, այս իշխանությունները պետք է հեռանան, և մենք նստացույցից չենք գնա տուն: Եվ ամսի 8-ին կմնան 20 հոգի, իսկ ժողովուրդը դիտորդի կարգավիճակում կլինի: Այդ մտավախությունը, նույնիսկ համոզմունքն ունեմ: Առաջիկա մեկ ամսում Հայաստանում իշխանության համար ընտրություններ չեն նախատեսվում: Եթե այնպիսի հզոր շարժում լինի, որ իշխանությունը քայքայվի, իշխանության օղակները մասնակցեն այդ շարժմանը՝ փոխնախարարներ, փոխոստիկանապետեր և այլն, մնա իշխանության վերևի փաղանգը, այդ ժամանակ նույնիսկ հեղաշրջում է հնարավոր իրականացնել:

 

Ես վստահ եմ մի բանում. քանի որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ռուսական իշխանությունների դրածոներ, կամակատարներ են, եթե Հայաստանում վտանգ սպառնա իշխանության գոյությանը, և այդ վտանգը ընտրությունների  միջոցով ամրագրված չլինի, Ռուսաստանը, ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում, արդեն ունենալով ռազմաբազա, ունենալով ՀԱՊԿ-ի պայմանագիրը, կկարողանա միջամտել Հայաստանի կայունության վտանգման դեպքում՝ ըստ պայմանագրի: Վ. Պուտինը ծրագիր ունի ազատել ռուսական կայսրությանը գլխացավանքից: Եթե կարողանա Հայաստանը դատարկել հայերից, այն ինչ-որ հիմա արվում է, և Հայաստանը մնա որպես ռազմաբազա, ամբոջ Կովկասում և Միջին Արևելքում կունենա ազդեցության լծակ: Եթե այդ ամենին նպաստում է Սերժ Սարգսյանի իշխանությունը, ուրեմն Պուտինը ամեն ինչ կանի, որ հասնի դրան: Ինչպես Պուտինն էր հայտարարում, լինելով Ոսկե հորդայի ժառանգորդները, Բաթու խանի նման, մարդկային կյանքը նրանց համար արժեք չունի: Ուրեմն մենք պետք է մի ծրագիր մշակենք:

 

Երկու ծայրահեղություն կա՝ Նիկոլ Փաշինյանն ասում է Սահմանադրությունը կարևոր չէ, կարևորը գանք իշխանության, այստեղ էլ ասում են՝ Սահմանդրությունը փոխում ենք, և վերջ, կամ՝ «մահ կամ ազատություն»: Ես առաջարկում եմ լուծում: Ժողովրդին պետք է ակտիվացնել: Իշխանությունը ընդդիմությանը տվել էր ունիկալ հնարավորություն, որ ալտերնատիվ ներկայացներ և դա դարձներ ժողովրդի հանրաքվեի նյութ, չդարձրեց: Մարդը ակտիվանում է, երբ ինչ-որ բան է անում: Թող գնան քվեարկեն, բայց ոչ թե «պտիչկա» դնելով, այլ մեկը թող հայհոյի, մեկը այլ բան գրի, թող հանձնաժողովի անդամները բացեն, կարդան, ծիծաղեն, թող բացեն, տեսնեն ժողովրդի միջի զայրույթի չափը, որ իրենց ձեռքը չգնա կեղծելու: Առաջարկում եմ միավորվել, դեկտեմբերի 1-ին սկսել, բայց չասենք՝ եթե դեկտեմբերի 6-ին իշխանությունը չփոխենք, մենք պարտված ենք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդին ոտքի հանենք: Մարդիկ գնան էլ, չգնան էլ՝ կեղծելու են հանրաքվեն:

 

Խնդիրն այն է, թե կեղծելուց հետո ինչով ենք դուրս գալու, ես առաջարկում եմ ակտիվացած ժողովրդով դուրս գալ, որովհետև ո՛չ Ժիրայր Սեֆիլյանը, որ Սասունցի Դավիթ կամ Փոքր Մհեր էլ դառնա, ո՛չ էլ որևէ մեկ ուրիշը, չեն կարող ոչինչ անել Հայաստանում առանց ժողովրդի: Եթե ժողովուրդը չի ակտիվացել և չի տեսել այն պայծառ ալտերնատիվը, որի համար արժե ոտքի կանգնել, ապա դա կմնա որպես ժողովրդից օտարված հերոսամարտ իշխանության դեմ: Իշխանության առանձին մարդիկ աչքի կընկնեն շարմազանովների նման, մի քիչ էլ կբարձրանան մինչև հասնեն Տիգրան Թորոսյանին: Այդ ճանապարհով շատերը գնացել են, բայց ոչ մեկի համար դաս չի, բոլորը ապրում են պատվիրանով. «Ապրի՛ր այսօրդ». փախցնում են այսօրը՝ առանց նայելու վաղվա հեռանկարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում