Tuesday, 14 05 2024
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Սա «ահաբեկչություն» է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

– Ի՞նչ եք մտածում այն մասին, ինչ տեղի ունեցավ Նորք-Մարաշ վարչական շրջանում:

– Այսօր՝ առավոտյան 7.30-ին, երբ որ ես Վանաձորից գալիս էի Երևան, ճանապարհին ոստիկանների խմբեր կային՝ ինքնաձիգներով զինված: Ես մտածեցի, որ երևի թե Երևանում երեկ տեղի ունեցած սպանության հետ է կապված, բայց եթե այդ դեպքի հետ կապված լիներ, ապա անհամաչափ էր այդ ուժերի կենտրոնացումը: Երբ որ օրվա ընթացքում իմացա այդ խմբավորման ձերբակալության մասին, ինձ համար հասկանալի դարձավ, որ սա առավոտվանից պլանավորված էր: Հիմա զուտ հաղորդագրությունն ունենք, ունենք տեսանյութը, ունենք այն զինատեսակները, որոնք առգրավվել են: Ինչո՞ւ ահաբեկչական: Ինչո՞ւ ոչ կազմակերպված զինված խմբավորում: Եվ արդյո՞ք դա չի խոչընդոտում անմեղության կանխավարկածը: ԱԱԾ-ի կողմից այդ հայտարարությունը ակնհայտորեն կողմնակալ է, օբյեկտիվ չէ, հիմնված չէ քննության արդյունքների վրա, որովհետև նախաքննություն չի եղել:

Ավելին՝ երբ որ սկզբնական հաղորդագրությունը Գագիկ Շամշյանի կողմից տարածվեց, այն զուգահեռվեց այն տեղեկատվությամբ, որ իբր այդ խմբավորումը կապ ունի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Սա իրապես շախմատային ձիու քայլ է. մեկ տեղեկատվությամբ փորձ է արվում երկու խնդիր լուծել: Այս քայլը ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի իրողությունից հանրության ուշադրությունը բոլորովին այլ տեղ շեղելու և միաժամանակ ներքաղաքական հարցերին որոշակի պատասխան տալու ակնհայտ միտում ունի: Շատ փնթի, շատ պարզունակ գործելակերպ է: Ես ուղղակի ուզում եմ զուգահեռներ անցկացնել:

Հոկտեմբերի 27-ին, երբ որ ժամը 5-ի մոտակայքում ահաբեկչությունը կատարվել էր, ամբողջ ՀՀ լրատվամիջոցները լռության էին մատնված, և առաջին տեղեկատվությունը մենք ստացանք ռուսական հեռուստահաղորդումներից: Մենք, գտնվելով երկրում, որևէ ինֆորմացիայի չէինք տիրապետում՝ այն դեպքում, երբ անվտանգության միջոցառումները, երբ գլխատվում էր իշխանության վերնախավը, շատ ավելի համարժեք պետք է լինեին: Բայց մյուս կողմից պարզվում է, որ մեր ԱԱԾ-ն լավ էլ կարողանում է օպերատիվ աշխատել. մինչև գործողություն կատարելը խմբին վերագրել, որ նա իբր թե նպատակ ուներ ահաբեկչական գործողություններ կատարելու, դա առնվազն տարօրինակ է՝ այն դեպքում, երբ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ակնհայտ էր, նախաքննության նյութերով ունեին տվյալներ, ունեին ազդակներ, որ նախապատրաստվում է ահաբեկչություն, և բացարձակապես անգործության էին մատնվել:

Սա խոսում է այն մասին, որ կա ակնհայտ շահագրգռվածություն: Նախ՝ ակնհայտորեն խուճապ առաջացնել հանրության մեջ, որովհտև իշխանությունը չունենալով լեգիտիմության որևէ այլ պաշար՝ տնտեսական, իրավական, սոցիալական, քաղաքական, զուտ իմիջային տեսանկյունից մի տարբերակ ունի՝ նվազեցնելու կամ վարկաբեկելու իր դեմ դուրս եկող ուժերին: Առանց այն էլ ուժերի հետ կապված մենք ունենք լուրջ խնդիրներ, բայց կշեռքի հավասարությունը թեքված է այսօրվա ընդդիմադիր ուժերի կողմը, և նրանց փորձում է կապել այս դեռևս ահաբեկչություն չկատարած, բայց այդպես որակված խմբավորման հետ, դրանով, իհարկե, փորձում է նվազեցնել իրեն ընդդիմացող ուժերի լեգիտիմությունը, կա՛մ չեզոքացնել, կա՛մ կործանել:

– Ի դեպ, Դուք վերջերս հանդես եկաք մամուլի ասուլիսով Հիմնադիր խորհրդարանում Ժաննա Ալեքսանյանի հետ, խոսում էիք այն մասին, որ իշխանությունների կողմից հետևողական հետապնդումներ են իրականացվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

– Ես ասում էի, որ թիրախավորել են Հիմնադիր խորհրդարանին, և այլ միջոց, քան նրանց նկատմամբ ճնշում բանեցնելը և կալանավորելը, չունեն (քրեական գործը արդեն առկա էր, ընդ որում՝ անմիտ), և հիմա փորձում են կապել այս ահաբեկչական կոչված գործողության հետ: Տրամաբանությունը շատ պարզ է. ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեց և լիովին անհիմն դատապարտեց սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի համար, երբ որ այդ մարդը ընդհանրապես նման կոչ չէր արել:

– Հարևանները նշել են, որ այս խմբում մեծ մասը կարծես արևմտահայեր են:

– Ժիրայր Սեֆիլյանն էլ է արևմտահայ, և պարզ է, թե սլաքը դեպի ուր է ուղղված: Հիմա ես հստակ ասում եմ, որ եթե իշխանությունը իր կողմից ստեղծված այս հանգամանքը փորձի կապել Ժիրայր Սեֆիլյանի կամ Հիմնադիր խորհրդարանի հետ, ուղղակի դա կլինի այն կանխատեսումը, որ կար՝ պետք է փորձի ինչ-որ հիմնավորում գտնել, որպեսզի իր դեմ դուրս եկող առավել ռադիկալ ուժերին չեզոքացնի: Կարող էին ուղղակի հերթական անգամ անհիմն կալանավորել, բայց այդ դեպքում Սահմանադրության հանրաքվեի լեգիտիմության հարցը կառաջանար: Հիմա փորձել են մի այնպիսի տերմին գտնել, որը միջազգային արենայում ավելի ընդունելի է: Կարծում եմ, որ դա անպտուղ և վատ մտածված օպերացիա է:

– Արթուր Վարդանյանի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք. մենք տեսնում ենք համացանցում տարածված նրա հայտարարության տեսանյութը:

– Քեսաբի հետ կապված՝ բավականին լուրջ մտահոգություններ կային, և այստեղ կոչեր էին հնչում, որ պետք է գնան, բայց ԱԱԾ-ն, իշխանությունները որևէ արձագանք չէին տալիս և հիմա հիշեցին, որ դա անթույլատրելի՞ է: Ես ուրիշ բան կարող եմ ասել. Սուրիկ Խաչատրյանի տանը շատ ավելի մեծ արսենալ էին հայտնաբերել, քան այդ տանը, բայց այնտեղ զարմանալիորեն որևէ զինված կամ ահաբեկչական խմբի մասին չխոսվեց: Այստեղ մենք տեսնում ենք ակնհայտ ընտրողական մոտեցում:

Մեկ այլ կարևոր բան. եթե դուք կարողանում եք այդպես օպերատիվ աշխատել, Մարտի 1-ին ո՞ւր էիք, երբ վխտում էին առնվազն 32 զինված խմբավորումներ՝ տարբեր օլիգարխների թիկնապահների կողմից, որոնք մինչև ատամները զինված էին և ներգրավված էին պետական շենքերի պաշտպանության մեջ: Այսինքն՝ այս ահաբեկչական որակմամբ խմբավորման բացահայտման փաստը նպատակ ունի ահաբեկելու և խուճապի մատնելու Հայաստանի հանրությանը: Սա համարում եմ ահաբեկչություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ նպատակ ունենալով այն Սահմանադրությնունը, որը Սերժ Սարգսյանը պարտադրում է Հայաստանի հանրությանը, ներկայացնելու որպես այլընտրանք չունեցող գործողություն և լեգիտիմությունը ապահովել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում