Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Շրջափակելու ենք ԿԸՀ-ի շենքը և թույլ չենք տա աշխատի. Պարույր Հայրիկյանի «փրկության» նոր ծրագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

– Հաշված օրեր են մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Գնահատենք «Այո»-ի և «Ոչ»-ի ուժերի հավասարակշռությունը, գործունեությունը. «Այո»-ն կարծես թե որոշակիորեն միասնական է, իսկ «Ոչ»-ը կարծես թե միասնական չէ, առանձին հանրահավաքներ են նախատեսվում:

– Համաձայն եմ, որ լավ կլիներ, եթե «Ոչ»-ը միասնական ճակատով հանդես գար, այնպիսի իրավիճակ լիներ, որ մարդիկ չզգալով նրբերանգները, տարբերությունները՝ տեսնեին, որ միասին են, բայց «Այո»-ն նույնպես այնքան էլ միասնական չէ: Բայց այդ գնահատականը չէ հիմնականը, հիմնականն այն է, թե ազատախոհ քաղաքացին ինչպես է կողմնորոշվում: Նախնական տվյալներով՝ քաղաքացիների մեծ մասը հասկանում է, որ սա առողջ նախաձեռնություն չէ. շատ քիչ է հայտնի մարդկության պատմության մեջ այսպիսի դեպք, երբ նախաձեռնողն ասում է. «Ես այդ տարբերակի հետ համաձայն չեմ, բայց ինչպես դուք կորոշեք»: Ինչո՞ւ ես նախաձեռնել, եթե նախաձեռնել ես, ինչ-որ նկատառումներ ունես: Կամ հանձնաժողովի անդամներից մեկն ասում է՝ ես նախագահականի կողմնակից եմ, բայց հիմա խորհրդարանականին է անցել: Բացի դրանից՝ հոգեբանական նախնական ընկալման տեսանկյունից, որ նայում ես, հարցի նախնական մատուցում չի եղել: Այնպես որ, «այո» ասողներն ինձ թվում է՝ լավ վիճակում չեն: Նրանք ունեն ևս մեկ լուրջ բացթողում. սա հակասահմանադրական գործընթաց է:

Սրանք խաբում են, ուրեմն անազնիվ են: Եթե անազնիվ է, ուրեմն դա լավ բան չի կարող բերել: Ակնհայտ է, որ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, հանրության գրագետ մասը տեղյակ է, Սահմանադրական դատարանի կայքէջում ևս կա նշված, որ ԱԻՄ-ի հետ եղել է հանդիպում, խոստացել են, որ պետք է քննարկում լինի:

– Բայց արդեն 2 շաբաթից էլ քիչ է մնացել:

– Եթե նույնիսկ 1 օր մնացած լինի, բոլորի համար ակնհայտ է, որ դա հակասահմանադրական է և պետք է կասեցվի: Ամսի 27-ին մենք բողոքի ցույց ենք հրավիրել, այն հանրապետականներին, որոնք ուզում են, որ ամեն ինչ օրինական լինի, նրանց ևս հրավիրել ենք, որպեսզի կասեցվի այս գործընթացը:

– Դուք նոյեմբերի 27-ին ունեք միջոցառում, մյուս ուժը՝ դեկտեմբերի 1-ին, հանրությունը և հասարակ քաղաքացին, որ «ոչ»-ի կողմնակից է, ո՞ր «ոչ»-ի գործունեությանը մասնակցի և ո՞ր «ոչ»-ին հետևի:

– Քաղաքացին ուրախանում է, որ ամսի 27-ին կարող է գնալ բողոքել հակասահմանադրականության դեմ: Մենք համաձայնեցրել են այն դաշինքի հետ, որը նույն օրը համերգ ուներ. մենք մեր միջոցառումը պետք է անենք, հետո մեր երթը կսկսվի, հետո կլինի համերգ: Մեր միջոցառումը չի հակասում մյուս միջոցառումներին:

– Բայց հասարակությունն է ապակողմնորոշված, մինչև վերջ չիրազեկված, չուղղորդված մնում:

– Համաձայն եմ, որ լավ կլիներ, եթե «Ոչ»-ը միասնական լիներ, «Ոչ»-ն ունի նրբերանգներ, կա մի «Ոչ», որն ասում է՝ ամբողջ գործընթացն է սխալ…

– Եվ պետք է բոյկոտել՝ Աշոտ Մանուչարյանն է ասում:

– Աշոտ Մանուչարյանն առաջարկում էր բոյկոտել, բայց մենք ասացինք՝ դա նշանակում է՝ «այո»-ների թիվն ավելացնել: Մենք վերացական խոստումներ չենք ուզում տալ: Մենք ինչո՞ւ ենք գնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց. քանի որ նա է կազմակերպում այս հանրաքվեն. բացատրում ենք, որ այս հանրաքվեն ապօրինի է, և նրանք որպես քաղաքացի իրավունք չունեն դա անելու: «Այո»-ի կազմում իսկապես պարկեշտ մարդիկ պետք է ասեն. «Ես Սահմանադրության այս նախագծի հետ համաձայն էի, բայց այնտեղ մեկ այլ նախագիծ էլ կա, որը չի քննարկվել, մոռացել են նրա գոյությունն անգամ, ես այսօր պետք է գնամ միանամ նոյեմբերի 27-ի միջոցառմանը, որովհետև նրանք օրինականություն են պահանջում»:

Մեր կարգախոսն է՝ «Ո՛չ հակասահմանադրական հանրաքվեին, ո՛չ հակասահմանադրական հանրաքվեն կազմակերպող իշխանություններին»: Մեր «ոչ»-ը չի վերաբերում նախագծին: Մենք ասում ենք՝ հանրաքվեն թող լինի, բայց լինի օրինական, և իրենք պարտավոր են փոխել, որովհետև այլապես մեր ամբողջ սերնդի վրա մնում է մի մեծ խարան, բացի նրանից, որ ինձ հետ գործ ունեն, նկատի ունեմ այն մարդու, որը սահմանադրականության նախաձեռնողն է եղել հայ իրականության մեջ, եղել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, պարզ քաղաքացի, որը տվել է շատ լավ այլընտրանքային նախագիծ, և այդ նախագիծն անտեսվել է: Ինչքան էլ կոծկեն, այսօր ինչ էլ անեն, վաղը զրոյանալու է: Այս գիտակցությամբ մենք հավատում ենք, որ նոյեմբերի 27-ին նաև «այո»-ի կողմնակիցներից մարդիկ կգան ասելու. «Մեր «այո»-ն մի պղծեք, մեր «այո»-ն պետք է հստակ լինի, դուք խախտումներով գնում եք ու թույլ չեք տալիս, որ մենք ունենանք խորհրդարանական հանրապետություն»: Եթե չեն անի, կա՛մ ապուշ են, կա՛մ սրիկա:

– Ձեր առաջարկը փաստորեն այն է, որ դեկտեմբերի 6-ին լինի հանրաքվե, բայց այն տարբերակով, որը Դուք եք առաջարկում:

– Դեկտեմբերի 6-ին չի կարող այլևս լինել հանրաքվե, խախտվել է հանրաքվեի կազմակերպման կարգը, բարի լինեն, ազնիվ, պատասխանատու, պարկեշտ լինեն, կասեցնեն: Ո՞վ պետք է անի՝ իրենց խնդիրն է:

– Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող մի քանի ճակատ կա, որոնք դեկտեմբերի 1-ին, դեկտեմբերի 3-ին հավաք պետք է կազմակերպեն:

– Ամսի 1-ին և 3-ին հավաքներ անողները հանգիստ խղճով պետք է վաղը գան, միանան մեզ:

– Իսկ Դուք նրանց շարքերում լինելո՞ւ եք:

– Իհարկե: Մենք հենց սկզբից ենք ասել, որ կմիանանք: Մենք մասնակցել ենք նաև ՀԱԿ-ի հրավիրած ցույցին: Այն ՀԱԿ-ի, որ այնքան էլ ճիշտ չի պահում իրեն, բայց մենք մասնակցում ենք, աջակցում ենք, որովհետև նրանք խոսում են այն խնդրի մասին, որը մեզ հոգեհարազատ է: Մենք ասում ենք՝ օրինական ճանապարհով արեք ամեն բան: Բոլորը, նույնիսկ «այո»-ի կողմնակիցները պարտավոր են գալ:

– Նշեցիք, որ մասնակցելու եք «Ոչ»-ի ճակատների հանրահավաքներին: Դեկտեմբերի 1-ին գալ Ազատության հրապարակ, մնալ այնտեղ… անհնազանդությունը որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի: Որքանո՞վ եք շարունակական մասնակցելու անհնազանդության գործողություններին, որոնք ռիսկեր են պարունակում՝ կարող են լինել իշխանությունների կողմից ուժի գործադրում, ձերբակալություններ:

– Քաղաքացիական որևէ դրսևորում մարդու իրավունքների պաշտպանության, մարդու՝ իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի տեսակետից մեզ հոգեհարազատ է: Պարզապես ես սիրում եմ խոսել այն մասին, ինչ մենք ենք նախատեսում: Այլ բան է եթե ասում ես՝ մենք ուզում ենք անել այս բանը, եթե ժողովուդը կգա, դա իմ դուրը չի գալիս: Դու պիտի հստակ իմանաս, թե ինչ ես անում: Ես մենակ էի Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու ժամանակ և գնացի կանգնեցի, ասացի, որ բողոքում եմ դրա դեմ, հետո ինձ միացան 5, հետո 10-20 հոգի, 100 հոգի հավաքվեց:

Այո, դրանում հակասահմանադրական ոչինչ չկա, եթե մարդիկ դուրս են գալիս բողոքելու: Չգիտեմ՝ ինչու են անվանում քաղաքացիական անհնազանդություն, կարող են ասել՝ մենք դուրս ենք գալու ցույցի: Ունես ցույցի իրավունք, ունես հանրահավաքի իրավունք, և ոչ ոք դա խախտելու իրավունք չունի:

– Ժիրայր Սեֆիլյանը նշում է, որ գործողությունների հաջորդականությունը կախված կլինի մարդկանց քանակից:

– Ես գոնե ինձ համար պետք է հստակ իմանամ իմ անելիքը: Օրինակ՝ մենք ծրագրում ենք թույլ չտալ, որ ԿԸՀ-ն աշխատի. այս հանցագործության կազմակերպողը չպետք է աշխատի: Մարդկային լեզվով իրենց դիմում գրեցինք, իրենք իրավական շեշտադրում կատարեցին, բայց հիմա մասնակցում են հանցագործության:

– Ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում թույլ չտալ աշխատելու ԿԸՀ-ին:

– Շրջափակել ԿԸՀ-ի շենքը:

– Դեկտեմբերի 6-ի՞ն՝ հանրաքվեի օ՞րը:

– Հնարավոր է հենց նոյեմբեր 27-ի միջոցառումից հետո:

– Փողոց փակելու, անհնազանդություններ կազմակերպելու, ոստիկանների պահանջներին չենթարկվելու դեպքում հիմնականում բաժիններ բերման են ենթարկվում քաղաքացիներ, դրա մասին ի՞նչ կասեք:

– Երբ հայրենիքիդ վտանգ է սպառնում, ամեն ինչի պատրաստ պետք է լինես, պարզապես դու քո և քո հետևորդների մասին պետք է խոսես:

Հիմա, եթե մենք 500 հոգով գնանք շրջափակենք ԿԸՀ շենքը, կարող ենք ասել, որ մենք՝ ԱԻՄ-ականներով, 500 հոգով շրջափակելու ենք և ամոթանք ենք տալու նրանց, ովքեր որ այդ օրերին գնալու են աշխատանքի, դա հակասահմանադրական գործունեություն է, և այն, ում հրամանով էլ լինի, պետական հանցագործություն է: Մենք փրկում ենք այդ մարդկանց: Ամսի 27-ը կլինի մեր առաջին քայլը, այդ օրը գնում ենք վերջնական նախազգուշացման: Մենք չենք պատրաստվում դիտորդի կարգավիճակով հետևել, թե ինչպես է մեր երկիրը կործանվում: Նույնիսկ Հռոմեական կայսրությունը կործանվեց ոչ թե այն պատճառով, որ զինվորների թիվը պակասեց, այլ այն պատճառով, որ բարոյական նահանջ թույլ տվեցին՝ նահանջեցին հռոմեական կանոններից ու իրավունքից, հղփացան ու փչացան:

– Ձեր դիտարկմամբ՝ «Ոչ»-ը կարողացե՞լ է քաղաքացիների հետ բավարար աշխատանք տանել, որ նրանք կարողանան առանց վախենալու և ընկճվելու գնալ և հանրաքվեի օրը «ոչ» քվեարկել:

– Ես «Ոչ»-ի աշխատանքով հիացած չեմ: Համաձայն չէինք «Փրկության ճակատ» անվանը, ոչ էլ «Նոր Հայաստան», առաջարկում էինք «Ազատ Հայաստան»: Բայց անունը չի կարևոր, ես զգում էի, որ այս հանրաքվեի սպառնացող վտանգը չեն ընկալում, բայց մարդիկ ավելի լուրջ վտանգ են ընկալում, նրանք ընկալում են, որ այս իշխանությունները խոր բացասական բաներ ունեն և այս ժողովրդի համար վնասակար են:

Ես հիացած չեմ, այլապես դիտորդի կարգավիճակ չէինք ստանձնի, բայց մասնակցում ենք իրենց միջոցառումներին, մեր դրոշների քանակը միշտ ավելի շատ է լիում, աջակցել ենք և էլի պիտի աջակցենք: Բայց լավ կլիներ՝ այդ մարդիկ մի քիչ համեստություն ունենային, իրար հասկանային: Գիտեք՝ ինչն է խանգարում. ամեն ինչ բաց պետք է արվի, քննարկումը, վիճելը մարդիկ պետք է տեսնեն, դրանից հրաժարվելը բերեց սրան:

«Ոչ» կա ամեն քաղաքացու սրտում, եթե բանը հասնի հանրաքվեին, իհարկե մենք էլ կգնանք և «ոչ» կասենք, բայց ամենակարևորն այն է, որ բոլորս միասին ոտքի կանգնենք և «ոչ» ասենք այս ապօրինի հանրաքվեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում