Քորթնի Քարդաշյանը «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի նոր սեզոնի հերթական սերիայում հայտնվել է ամբողջովին մերկ: Երեք երեխաների մայրը պարծեցել է իր մարմնով ` հետևելով իր հայտնի քույրերին, հայտնում է spletnik.ru-ն:
Հանդիսատեսները Քարդաշյանին կտեսնեն անկեղծ ֆոտոսեսիայում, ինչի նախաձեռնողը եղել է մոդել Քենդալ Ջենները` նրա փոքր քույրը: Քենդալը համոզված է, որ քույրը ցնցող տեսք ունի և ժամանակն է այն ցույց տալու աշխարհին: Քորթնին ինքը բավարարված է արդյունքներով, և այդտեղ դատապարտելի ոչինչ չի տեսնում: