Ֆրանսիայում ծնելիության մակարդակն ամենաբարձրն է, գրում է The Local պարբերականը:
Այս առումով Ֆրանսիան առաջնայնությունը խլել է Իռլանդիայից: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ֆրանսուհիները միջինում ծննդաբերում են 1.99 երեխա:
Դեռևս 2006-ին Ֆրանսիան իր հարևանների շրջանում ծնելիության բարձր և կայուն մակարդակ պահպանող միակ երկիրն էր:
Ֆրանսիայից հետո ծնելիության բարձր մակարդկով աչքի են ընկնում Իռլանդիան և Շվեդիան: