Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Ըստ գիտնականների` 2015-ին մոտ 303 հազար կանայք մահացել են հղիության ժամանակ բարդությունների հետևանքով, կամ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում: 1992-ին այդ նույն պատճառներից 532 հազար կին է մահացել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այդ արդյունքները հսկայական առաջընթաց են համարում, սակայն նշում, որ մայրերի մահացության 99 տոկոսը տեղի է ունենում զարգացող երկրներում: