Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը՝ վիզաների տրամադրման գործընթացի շուրջ թյուր տեղեկությունների մասին

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի մեր թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, ձեզ գրավոր պատասխան տանք:

Այսօր ուզում եմ անդրադարձ կատարել վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ լայնորեն շրջանառվող մի շարք ասեկոսեների ու թյուր տեղեկությունների: ԱՄՆ կառավարությունը համարում է, որ վիզայի տրամադրման գործընթացը պետք է լինի թափանցիկ և ցանկացած տեղեկատվություն այդ գործընթացի վերաբերյալ պետք է հասանելի ու մատչելի լինի դիմողների համար: Մենք ջանք չենք խնայում թափանցիկության ապահովման հարցում. հյուպատոսական պաշտոնյաները հանդիպումներ են ունենում ուսանողների, գործարարների հետ՝ ներկայացնելով ընթացակարգերը, գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ենք զետեղում մեր կայքում՝ ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն, մասնագիտական պարզաբանումներ ենք ապահովում հեռախոսակապի ու էլեկտրոնային փոստի միջոցով կրկին և՛ հայերեն, և՛ անգլերեն: Բայց կրկին շրջանառվում են թյուր տեղեկություններ, որոնք, երբեմն, իրականության հետ որևէ աղերս չունեն: Եթե հարց է ծագում, փորձեք պատասխանը գտնել մեր կայքում: Եթե այնտեղ պատասխան չեք գտնում, ապա անվարան դիմեք մեզ:

Հարց.- 10 տարի ժամկետով բազմակի մուտքի վիզաների տրամադրումը որոշ ժամանակ հետո դադարեցվելո՞ւ է:

– Դա ոչ ճիշտ տեղեկություն է: 2014թ. դեկտեմբերի 22-ից սկսած ՀՀ քաղաքացիներին տրվող տուրիստական/բիզնես վիզաների առավելագույն վավերականության ժամկետը մեկ տարուց դարձել է տաս տարի: Սա ապահովվում է փոխադարձության սկզբունքով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, որի համաձայն Հայաստան այցելող ԱՄՆ քաղաքացիների համար վերացվել է վիզա ունենալու պահանջը: 10 տարվա ժամկետով վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե ՀՀ կառավարությունը փոխի ԱՄՆ քաղաքացիների Հայաստան մուտքի պահանջները: Կապ չունի թե դուք երբ եք դիմում ներկայացնում ԱՄՆ մուտքի տուրիստական/բիզնես վիզայի համար՝ այսօր, եկող տարի կամ առաջիկայում, միևնույն է՝ ավտոմատ կերպով դիտարկվում է 10 տարի ժամկետով վիզայի տրամադրումը:

Հարց.- Ճի՞շտ է, որ 2014թ. դեկտեմբերի 22-ից սկսած ԱՄՆ վիզայի պահանջները մեղմացվել են:

– Թեպետ վիզայի ժամկետը երկարաձգվել է, սակայն վիզա ստանալու պահանջները մնացել են անփոփոխ: Ըստ էության, վիզաների մասին ԱՄՆ օրենքի համաձայն, որը 1965 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել, այդ պահանջները չեն կարող փոխվել: Վիզա ստանալու համար անհրաժեշտ է տվյալ տեսակի վիզայի պահանջներին համապատասխանել և ժխտել հնարավոր ներգաղթի կանխավարկածը: Այլ կերպ ասած՝ տուրիստական/բիզնես և ուսանողական վիզայի համար դիմող բոլոր անձինք պետք է կարողանան ի ցույց դնել, որ Հայաստանի հետ ունեցած իրենց ամուր կապերը կստիպեն իրենց ԱՄՆ-ում կարճ ժամանակով գտնվելուց հետո ետ վերադառնալ Հայաստան:

Ընդունում եմ, որ մեր գրասենյակում մենք վերլուծում ենք այն անձանց գործերը, ովքեր տուրիստական/բիզնես վիզայով մեկնել են ԱՄՆ ու իրենց վիզայի պայմաններին հակառակ մնացել ԱՄՆ-ում. մենք դիտարկում ենք Հայաստանի հետ նրանց ունեցած կապերը և նկատել ենք, որ միայն որոշ կապեր ունենալը կարծես թե բավարար չէ: ԱՄՆ վիզա ստանալու համար դիմողները պետք է ցույց տան, որ Հայաստանի հետ շատ ամուր կապեր ունեն:

Հարց.- Որքանո՞վ է հավաստի, որ եթե նախկինում եղել ես Իրանում և քո անձնագրում կա իրանական վիզա ու Իրան մուտքի/ելքի դրոշմակնիք, ապա ԱՄՆ վիզա չես ստանա:

– Սա ճիշտ չէ: Մենք գիտակցում ենք, որ մարդիկ հազար ու մի ողջամիտ պատճառով կարող են այցելել Իրան, և դա միանշանակ բացասաբար չի անդրադառնում ԱՄՆ վիզա ստանալու վրա: Նույն կերպ նաև այն մարդիկ, ովքեր նախկինում եղել են Իսրայելում կամ որևէ այլ տեղ: Հարցազրույցը վարող հյուպատոսական պաշտոնյան կարող է նախկին ուղևորությունների մասին հարցեր տալ, բայց այդ հարցերը մենք տալիս ենք նաև այլ երկրներ, օրինակ` Ֆրանսիա կամ Անգլիա այցելելու դեպքում: Հյուպատոսական պաշտոնյան հարցեր է տալիս՝ համոզվելու, որ մուտքի/ելքի դրոշմակնիքները կեղծ չեն, ու որ դուք այդ երկրում գտնվելիս որևէ հանցանք չեք գործել:

Հարց.- Եթե նախկինում երբևէ ստացել ես ԱՄՆ վիզա, ապա կարո՞ղ ես նոր վիզա ստանալ առանց հարցազրույց անցնելու:

– Եթե նախկինում վիզա ստացել եք, դա չի նշանակում, որ առանց հարցազրույց անցնելու ավտոմատ նոր վիզա կտրվի ձեզ: Առանց հարցազրույցի նոր վիզա ստանալու հետ կապված մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել մեր կայքում, սակայն հիմնական պայմաններից մեկն այն է, որ նախկին վիզան պետք է տրված լինի վավերականության առավելագույն ժամկետով: Մինչև 2014թ. դեկտեմբերի 22-ը տրված վիզաների համար նկատի ունենք բազմակի մուտքի մեկ տարի ժամկետով վիզաները: 2014թ. դեկտեմբերի 22-ից հետո խոսքը գնում է տասը տարի ժամկետով բազմակի մուտքի վիզաների մասին: Օրինակ՝ եթե 2014թ. դեկտեմբերի 21-ին ստացել եք մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի վիզա, դուք կարող եք նոր վիզա ստանալ առանց հարցազրույց անցնելու, քանի որ այդ պահին մեկ տարին առավելագույն ժամկետն էր: Իսկ եթե 1 տարի ժամկետով բազմակի մուտքի վիզա ստացել եք 2014թ. դեկտեմբերի 23-ին, ապա առանց հարցազրույց անցնելու նոր վիզա չեք կարող ստանալ, քանի որ տվյալ պահին վիզաների վավերականության առավելագույն ժամկետը մեկ տարին չէր: Այս պարագայում նոր վիզա ստանալու համար պահանջվում է հարցազրույց անցնել հյուպատոսական պաշտոնյայի մոտ:

Հարց.- Եթե ԱՄՆ-ում բնակվող ազգականները կարողանան այնպես անել, որ որևէ կոնգրեսական նամակ գրի հյուպատոսին, դա կօգնի՞ վիզա ստանալու հարցում:

– Ես խորը հարգանք եմ տածում ԱՄՆ կոնգրեսականների, նրանց գրասենյակների, իրավապաշտպան գործունեության նկատմամբ, սակայն վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնելու հարցում վերջին խոսքը միշտ հյուպատոսական պաշտոնյայինն է: Վիզաների մասին ԱՄՆ օրենքի համաձայն՝ կոնգրեսականը կամ որևէ այլ մեկը իրավասու չէ փոխել կամ չեղարկել նախկինում ընդունված որոշումը: Կուզենայի նշել, որ մեր տրամադրած վիզաների ճնշող մեծամասնության պարագայում որևէ կոնգրեսական որևէ կերպ ներգրավված չի եղել:

Մեկ անգամ ևս նշեմ, որ շրջանառվող ասեկոսեների ու թյուր տեղեկությունների պատճառով դուք ժամանակ ու միջոցներ եք վատնում: Եթե հարցեր ունեք, փնտրեք պատասխանը մեր կայքում, զանգեք մեզ կամ գրեք էլ.փոստով: Մենք սիրով կպարզաբանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում