Վրացական կանաչեղենը կհայտնվի ռուսական վաճառասեղաններին: Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության պատասխանատու Սերգեյ Դանքվերտայի և Վրաստանի գյուղնախարարության խորհրդատու Զուրաբ Չեկուրաշվիլիի հանդիպման ժամանակ, գրում է apsny.ge-ն:
Լրատվամիջոցը նշում է նաև, որ կողմերը գոհունակություն են հայտնել ագրարային մթերքի փոխադրման անվտանգության պահպանման հետ կապված համաձայնության վերաբերյալ: Ռուսաստան կներկրվեն մասնավորապես՝ մաղադանոս, ռեհան, հազար, նեխուր, մանանեխ և սոխ: