Ըստ փորձագետների՝ եթե զարգացած երկրներում ծխախոտի օգտագործման ցուցանիշներն անկում են ապրում, ապա Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Վիետնամում դրանք, հակառակը, աճում են: Այս մասին գրում է The New Daily-ն:
Ծխողների երկու երրորդը մահանում է ծխախոտի հետևանքներից: Ուստի պետք է ամբողջ աշխարհում ծխախոտի վրա բարձր հարկ սահմանել և արգելել ծխախոտի տուփը «բրենդավորել»: Ապացուցվել է, որ դա օգնում է հետ պահել ծխողներին:









































