Այսօր Երևանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա, հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց կատարվածից։
Մասնավորապես, Ղազարյանի խոսքով՝ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշելիս է եղել, երբ մոտեցել է սև գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա՝ 062 ԼԼ 10 պետհամարանիշով, և Ղազարյանից հետաքրքրվել, թե «ինքն ինչ տաքսի է և ինչի է կանգնել այդտեղ», ապա սկսել մեքենայի պատուհանից հարվածներ հասցնել Ղազարյանին։ Երբ վերջինս փորձել է մեքենայում եղած ինչ-որ բանով պատասխան հարված հասցնել, այդ երիտասարդը արագ հետ է քաշվել և նստել իր մեքենան ու հեռացել։
Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ծեծի է ենթարկվում Ղազարյանը։ Նա, սակայն, այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե տեղի ունեցածը իր գործունեության հետ է կապված։ Ղազարյանն անգամ կարծիք հայտնեց, թե իրեն հարվածած տղամարդը անգամ չի էլ ճանաչել, թե ով է ինքը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: