ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իրատեսական է համարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագիրը. «Եթե կարողացանք դիմակայել արտաքին թշնամուն, ապա ներքին թշնամուն դիմակայելը և հաղթանակ տոնելը մեզ համար հասանելի է, ուղղակի մեզ մնում է միայն կազմակերպված հանդես գալ:
Մենք կարող ենք մեր նպատակին հասնել միայն անհնազանդությամբ և ընդվզումով: Սերժ Սարգսյանն ո՞վ է. նա մի մարդ է՝ իր վախերով, իր թուլություններով, նաև իր փոքրությամբ:
Մենք միայն մի խնդիր ունենք, կազմակերպվելու և ցույց տալու, որ մենք այս փոքրիկ մարդկանցից չենք վախենում»: