Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող քուրդ աշխարհազորայինները Սիրիայի հյուսիսային հատվածից դուրս են մղել ոչ քուրդ բնակչությանն ու ցուցադրաբար պատժել նրանց։ Քուրդ աշխարհազորայինների ռազմական հանցանքների մասին հայտարարել է Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Վերջինս այսօր զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) երկրի հյուսիսային հատվածից դուրս են մղել ոչ քուրդ և գերազանցապես արաբ բնակչությանն ու այրել տեղաբնակների տները։
Բացի այդ, քուրդ ապստամբները ԴԱԻՇ-ից ազատագրված գյուղերում նաև կազմակերպել են տեղաբնակների ցուցադրական պատիժներ՝ նրանցից շատերին կասկածելով ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու համար։