Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ոչ»-ի ճակատի հետ կան որոշակի տարաձայնություններ. «Ոտքի Հայաստան»

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն այսօրվանից դադարեցնում է Հանրապետության հրապարակում հայտարարած բողոքի ակցիա-նստացույցը, որը տևեց 80 օր։ Այս մասին հայտարարեցին նախաձեռնության անդամները։ Նման որոշման պատճառը ստեղծված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է։

Նախաձեռնության անդամները այս փուլում իրենց առջև դրված խնդիրները համարում են որոշ չափով լուծված։ Նրանք խնդիր ունեին համախմբվել այլ ուժերի հետ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մեկ միասնական օրակարգի ձևավորելու շուրջ։ Այժմ «Ոտքի՛, Հայաստան»-ի նպատակն է շարժման շարքերն ամրապնդել և անցնել երկրորդ փուլին՝ հասարակության մոբիլիզացմանը՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման համար։

Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ընդգրկված են այն ուժերը, որոնք ավելի վաղ ստորագրել էին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության հռչակագիրը։ Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ «Ոչ»-ի ճակատում մնացած մյուս ուժերի, իսկ մասնավորապես «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ կան որոշակի տարաձայնություններ։ Նրա խոսքով՝ «Չեք անցկացնի»-ն համարում է, որ պետք է սահմանադրական հանրաքվեն այնպես իրականացնել, որ հասարակությունը գնա և դեմ քվեարկի, որից հետո կանցնեն արտահերթ ընտրությունների օրակարգին։ Իսկ «Նոր Հայաստանը» հակառակ տեսակետն ունի։ Նրանք վստահ են՝ պետք է կազմակերպել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և դրանով թույլ չտալ հանրաքվեի իրականացումը։

Ինչպես կհարթվեն մյուս ճակատի հետ այս տարաձայնությունները: Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ բանակցություններ են ընթանում։

Ըստ Ղուկասյանի՝ վաղ թե ուշ բոլոր ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները պետք է միանան իրենց ստեղծած ավելի մեծ օրակարգին։ սինխրոն

Այսօր արդեն խոսվում է այն մասին, որ արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շանս կտա առաջադրվելու։ Այս առնչությամբ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Հովհաննիսյանը, ասաց՝ դրանք բազմոցային խոսակցություններ են և նպատակ ունեն լղոզելու իրենց պահանջները։

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ հետագա համագործակցությունը պատկերացնում են, սակայն հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին չեն մասնկացի, քանի որ, ըստ նրա, իրենք չեն պայքարում հետևանքի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում