Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նանոալմաստները կօգնեն ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները։ Քարի մասնիկները մագնիսային տոմոգրաֆիայի ժամանակ մարմնի որոշակի հատվածներում կդառնան ցուցիչներ։
Այդ եղանակն առաջարկել են ամերիկացի գիտնականները։ Նրանց մշակած մեթոդի համաձայն, հիվանդը կստանա հատուկ պրեպարատից ու ալմաստի մասնիկներից կազմված համալիր։ Այդ նյութերի կուտակման արդյունքներում էլ հայտնի կդառնա վաղ շրջանում գտնվող քաղցկեղը։
Հետազոտողները պնդում են, որ նոր տեխնոլոգիայի օգտագործումը կլինի առավելագույն անվտանգ։ Նոր մեթոդիկան կարող է փոխարինել բիոփսիային և այլ հայտնի մեթոդների։