ԱՄՆ-ում ամենամյա մրցույթում ամենածանրն է ճանաչվել 893.1 կգ-անոց դդումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաղթողը՝ Օրեգոն նահանգի ֆերմերը, շահել է 12 հազար դոլար:
Մրցույթի մասնակիցները չեն կարողացել գերազանցել անցյալ տարվա ռեկորդը. այդ ժամանակ հաղթող է ճանաչվել 1000 կգ-անոց դդումը:
Հելոուինին ավանդաբար նախորդող մրցույթի ժամանակ հատուկ մրցանակ է տրվում նաև ամենագեղեցիկ դդումի համար. հաշվի են առնվում դրա գույնը, ձևը և չափսը: