Իրանը մեծ ներուժ և տեխնիկական հնարավորություններ ունի Թուրքիա գազի մատակարարումներն ավելացնելու համար, նաև տեխնիկական հնարավորություններ իր գազը եվրոպական երկրներ արտահանելու: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի առաջին քարտուղար Ամիր Աբաս Սոլթանին:
Նրա խոսքով՝ ներկայումս Իրանը կարող է ապահովել բնական գազի մատակարարումները համաշխարհային շուկա նրա պահանջարկի 8-9%-ի չափով:
«Շատ ափսոս, որ պատժամիջոցներն Իրանին թույլ չտվեցին օգտագործել այդ ներուժը»,- ասել է Սոլթանին:
Թեհրանը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ, որոնք ուզում են իրանական գազ ներկրել՝ նշել է նա: