Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Դամոկլյան վեցամյա սրերը

Ուղիղ վեց տարի առաջ այս օրը ամբողջ Հայաստանի և, թերևս, աշխարհի մի զգալի մասի, առնվազն գերտերությունների ուշադրությունը կենտրոնացած էր Ցյուրիխի վրա, որտեղ Հայաստանն ու Թուրքիան պետք է արտգործնախարարների մակարդակով ստորագրեին հայ-թուրքական արձանագրությունները: Անցել է վեց տարի, այդ արձանագրությունները հասցրել են սառչել, և միայն տաք է, թերևս, հիշողությունը Եվրամիության հանձնակատար Խավիեր Սոլանայի և Էդվարդ Նալբանդյանի ջերմ ու անկաշկանդ շփումների, որտեղից, փաստորեն, ֆուտբլային գիշերային դիվանագիտությունը սահուն կերպով անցավ թշային դիվանագիտությանը:

Հայ-թուրքական ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունները 6 տարեկան են, և այսօր նրանց մասին չի խոսում ոչ ոք: Հիմնական միջնորդ դերակատարներն անգամ կարծես թե չեն հիշատակում այն

Վեց տարիների հեռվից այդ ամբողջ գործընթացը թվում է մի հպանցիկ ժամանց, որ ապրեցին քաղաքական ուժերն ու հասարակությունները: Սակայն իրականում իհարկե միամտություն է կարծել, թե հայ-թուրքական գործընթացը փակված է, ,և այլևս դրան չեն վերադառնալու: Ավելի ճիշտ կլինի ասել, որ գործընթացը կոնսերվացվել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Թե ինչ վիճակով կբացվի այն՝ կախված է մինչ այդ տեղի ունենալիք զարգացումներից: Այսինքն՝ նայած թե որ երկիրն ինչ վիճակում կհասնի 2016 թվական:

Եվ այս տեսանկյունից պետք է նկատել, որ Հայաստանի առջև կան ոչ այնքան վատ հնարավորություններ, երբ կարելի է երեք տարի առաջ գործած դիվանագիտական վրիպումները շտկել այդ ընթացքում և 100-ամյակին հասնել սխալներն ուղղած տարբերակով: Սակայն, ըստ ամենայնի, Հայաստանն ի զորու չի լինի օգտագործել այդ հնարավորությունները, քանի որ Հայաստանում ներկայումս նույն սրությամբ դրված է իշխանության խնդիրը, որքան 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը սկսում էր հայ-թուրքական դիվանագիտությունը:

Այդ դիվանագիտության մեջ Սերժ Սարգսյանը գլոբալ խաղում հետապնդում էր իր անձնական իշխանական նպատակները, և հազիվ թե առաջիկայում խաղը վերսկսելու դեպքում նա այլ բան հետապնդի, քանի դեռ անձնական իշխանության խնդիրը շարունակում է մնալ օրակարգում:

Ընդ որում, հարցն այստեղ այն է, որ հայ-թուրքական հարցում ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարներն էլ ընդամենը անձնական քաղաքական խնդիրները հետապնդելով էին զբաղված, և նրանք էլ հազիվ թե դադարեցնեն այդ զբաղմունքը հնարավոր ապասառեցման դեպքում:

Մեծ հաշվով, հայ-թուրքական գործընթացը հանդիսացավ Հայաստանի քաղաքական դաշտի և հայաստանյան քաղաքական կյանքի ինդիկատոր, և այն, ինչ ցույց տվեց այդ ինդիկատորը, մեղմ ասած, տխուր հետևությունների տեղիք է տալիս: Արձանագրությունների ստորագրումից վեց տարի անց առկա իրավիճակը, երբ դրանց մասին ոչ ոք չի հիշում, բայց դրանք ռեալ շարունակում են կախված մնալ իրավիճակի գլխին, վկայում է հենց այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում