Հայաստանը, հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը, արտահայտվում է իր խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային և այն արժեքներին, որոնք տարածում է կազմակերպությունը: Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակ երպության նախարարական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, երկրի կոչումն ու առաքելությունը հանդուրժողականության տարածումն է, խաղաղության քարոզումն ու խանդավառությունը մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության առնչությամբ:
«Վերահաստստում եմ Հայաստանի հանձնառությունը` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի, նրա արժեքներին և առաքելությանը: Ֆրանկոֆոնիայի և ՀՀ խորհրդարանի միջև կապերն ամրապնդվել են խորհրդարանական ձևաչափով, ամրապնդել ենք մեր հարաբերությունները ֆրանկոֆոն պետությունների հետ: Այս համաժողովի կազմակերպումը կարևոր փուլ կդառնա, որ ամրապնդվի համագործակցությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Լուսանկարը` PAN Photo-ի