Գրքերի վաճառք իրականացնող ամերիկյան խոշորագույն Barnes & Noble ընկերությունն ու Samsung-ը համալրել են ընթերցանության համար նախատեսված սարքերի աճող ընտանիքը նոր մոդելով՝ 9.6 դյույմանոց Samsung Galaxy Tab E Nook Android-պլանշետով, որն առաջարկվում է 250 դոլարով։ Այս մասին հայտնում է 3dnews.ru-ը։
Նորույթը թողարկվում է վաճառքում 400 դոլարանոց 8 դյույմանոց Galaxy Tab S2 Nook-ի հայտնվելուց մեկ ամիս անց։
Samsung Galaxy Tab E Nook-ն ունի HD (1280 × 800 կետ) դիսփլեյ, նախորդից կրկնակի քիչ՝ 16 գբայթ ֆլեշ հիշողություն։