Պենտագոնի պաշտպանության հեռանկարային մշակումների գործակալությունը (DARPA) մտադիր է ստեղծել անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են «անհետանալ», հաղորդում է Defense Systems-ը:
Այդ սարքավորումները կգործածվեն հատուկ օպերացիաների ուժերի կողմից` մարտիկներին կարևոր սարքավորումներ հասցնելու համար, որից հետո պետք է անհետ կորչեն: Համաձայն DARPA-ի պահանջների` անհետանալ հասկացության ներքո չի ենթադրվում կամուֆլյաժների օգտագործում, դրոնիէ ելակետ հասցնելն ու այն ոչնչացնելը:
ICARUS կոչվող նախագիծը պետք է մինչև 1.4 կգ բեռներ տեղափոխի: Այն մարդկային աչքի համար ամբողջությամբ անտեսանելի պետք է դառնա` անկախ շրջակա միջավայրից: Մշակումը նախատեսվում է ավարտին ահսցնել 26 ամսվա ընթացքում` ընկերություններից մեկի հետ պայմանագիր կնքելուց հետո: