«Տղամարդը պոլիէսթերից կոստյումով» լուսանկարը, որում առնանդամ է պատկերված, Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 478 000 դոլարով: Սկանդալային լուսանկարի հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Մեփփլթորփն է: Այս մասին հաղորդվում է աճուրդի տան պաշտոնական կայքում:
Լուսանկարում պատկերված է կոստյումով սևամորթ տղամարդ, նա Մեփփլթորփի սիրեկանն է եղել: Անծանոթի գլուխը չի երևում, սակայն առաջին պլանում պատկերված է նրա առնանդամը: Լուսանկարը նախապես գնահատվել է 250-350 հազար դոլար:
Ռոբերտ Մեփփլթորփը հայտնի է դարձել էրոտիկ լուսանկարների շնորհիվ: Նա մահացել է 1989 թ. ՁԻԱՀ-ից առաջացած բարդությունների հետևանքով, 42 տարեկանում: