Ջանեթ Ջեքսոնը, Yes և Deep Purple խմբերը ընդգրկված են Քլիվլենդում (ԱՄՆ, Օհայո նահանգ) ռոքնռոլի Փառքի սրահի պատվավոր տեղերի 15 թեկնածուների մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Թեկնածուների ցուցակում են նաև 70-80-ականների այնպիսի աստղեր ինչպես Chicago, The Cars, Cheap Trick, The Smiths, Chic, Nine Inch Nails, The Spinners խմբերը, Լոս Անջելեսից Los Lobos-ը, ռեփերներ N.W.A.-ը, R&B-ն և The J.B.’s-ը, ինչպես նաև ռիթմ ընդ բլյուզի աստղ Չակ Հանը և կիթառահար Սթիվ Միլերը:
Փառքի սրահը լրացնողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերին: Նրանց պետք է ընտրի կազմակերպության ավելի քան 800 անդամներից բաղկացած խումբը, որոնց թվում կան երաժշտության պատմության հետազոտողներ, պրոդյուսերներ և կատարողներ: Թանգարանի կայքի երկրպագուները նույնպես կարող են քվեարկել իրենց կուռքերի համար: Անհրաժեշտ պայման է այն, որ առաջին ձայնագրությունն արված լինի ավելի քան 25 տարի առաջ: