Պրահայի դատարանը Քաթարի արքայական ընտանիքի անդամին դատապարտել է 11 ամսվա և 8 օրվա կալանքի: Պատիժը նշանակված է մանկապղծության համար: Այս մասին հաղորդում է Associated Presse-ը:
Առանց դատապարտյալի մասնակցության գործի քննությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին` ձերբակալման միջազգային օրդերի տրվելուց 4 տարի անց: 2005-ին Համադ բին Աբդալլահ էլ Թանին դատապարտվել է երկուս ու կես տարվա ազատազրկման և Քաթար արտահանձնվել, քանի որ Պրահային խոստացել են նրան դատել հայրենիքում: Սակայն, Քաթարի իշխանությունների կողմից ոչ մի հետագա գործողություն չնկատվեց:
Նշվում է, որ Էլ Թանին համաձայնել է դատավճռի հետ: