ԱՄՆ-ը չի համագործակցի Ռուսաստանի հետ, քանի այն կշարունակի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու իր ներկայիս ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, գրում է RIA Novosti-ն:
Նա նշել է, թե ՌԴ-ն նախապես ասում էր, որ կպայքարի ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) և «Ան-Նուսրայի ճակատ»-ի դեմ: Սակայն նրա խոսքերով` «ՌԴ-ն սկսեց հարվածներ հասցնել այդ խմբավորումներից ոչ մեկին չպատկանող օբյեկտներին»:
«Վերջին շաբաթների ընթացքում ես բազմիցս ասել եմ, որ ԱՄՆ-ը դա հիմնարար ռազմավարական սխալ է համարում, այն կբորբոքի և կերկարաձգի Սիրիայի քաղաքացիական պատերազմը: Մենք չենք համագործակցել և չենք համաձայնի համագործակցել ՌԴ-ի հետ, քանի դեռ նա շարունակում է այդ սխալ ռազմավարությունը»,- հայտարարել է Քարթերը: