Friday, 26 04 2024
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանում նշանված աղջիկը խնամականչին հիասթափվել է նշանածից, տղան էլ առևանգել է նրան ու բռնաբարել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Ալիկ Դ.-ի, Լեռնիկ Ա.-ի և Ղևոնդ Ա.-ի (անունները փոխված են) գործի դատական քննությունը:

32-ամյա Ալիկը, 19-ամյա Լեռնիկը և 35-ամյա Ղևոնդը առաքիչներ են եղել, Ղևոնդը ամուսնացած է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները:

Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան: Այնուհետև նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղևոնդին ու Լեռնիկին:

Նախնական պայմանավորվածության համաձայն, Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.-ին պատկանող  «Մերսեդես» մեքենան և աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին:

Ալիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով:

Լեռնիկ Ա.-ին և Ղևոնդ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը հիմնավորված է գնահատել, որ Ալիկը, որպես առաքիչ աշխատելով մի ընկերությունում, իր գործընկերոջ տանը տեսել ու ծանոթացել է վերջինիս քրոջ՝ Կարինեի հետ: Նրանք մտերմացել են, մեկ տարի ընկերություն են արել և որոշել են ամուսնանալ:

Ալիկը նշանադրության արարողության ժամանակ՝ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, մատանի է նվիրել Կարինեին:

Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին, Ալիկի ծնողները Կարինեի ծնողներին հրավիրել են իրենց տուն՝ խնամականչի:

Ընտանեկան խնջույքի ժամանակ Ալիկի հոր ինքնազգացողությունը խմածության պատճառով վատացել է,  տհաճ մթնոլորտ է առաջացել:

Խնամիները նեղվել ու հեռացել են նրանց տանից:

Կարինեն հիասթափվել է, իր ընտանիքի անդամներին, ապա հեռախոսով՝ Ալիկին հայտնել է, թե ցանկանում է նշանի մատանին վերադարձնել, չեղյալ համարել նշանադրությունը և խզել իրենց հարաբերությունները:

Հաջորդ օրը Կարինեն գնացել է աշխատանքի: Նա «Ֆեյսբուքի» միջոցով հաղորդագրություններ է ստացել Ալիկից: Վերջինս առաջարկել է մատանին ու նվերները վերադարձնելու, վերջնական խոսելու համար հանդիպել:

Աղջիկը մերժել է, ասել է, թե մատանին ու նվերները կարող են վերցնել իրենց բնակարանից:

Բայց Ալիկն առաջարկել է «քաղաքակիրթ ձևով» բաժանվել, ու Կարինեն, ի վերջո, վստահել ու համաձայնել է հանդիպել նրա հետ ժամը  18-ի սահմաններում:

Նույն օրը կեսօրին Ալիկը Կարինեին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել իր գործընկերներ Լեռնիկի ու Ղևոնդի հետ: Առևանգումը որոշել են իրականացնել իրենց մեկ այլ գործընկերոջ մեքենայով՝ առանց նրան այդ մասին տեղյակ պահելու:

Պայմանավորված ժամին Ալիկն ու Կարինեն հանդիպել են: Գնացել են «Սեգաֆրեդո» սրճարան: Մոտ կես ժամ մնացել են այնտեղ:

Ապա որոշել են գնալ Կարինեի տուն՝ նշանի մատանին ու նվերները վերցնելու, «կիրթ ձևով» միմյանց հրաժեշտ տալու:

Ղևոնդն ու Լեռնիկը գործընկերոջ «Մերսեդեսով» սպասել են հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարևանությամբ:

Երբ Ալիկն ու Կարինեն հասել են հրապարակ, տեսել են Ալիկի գործընկերներին, ու նրանք առաջարկել են Կարինեին մեքենայով տուն տանել:

Աղջիկը սկզբում մերժել է, բայց Ալիկը համոզել է նրան, բացի այդ նրան հանգստացրել է մյուս տղաների ներկայությունը:

Աղջիկը մեքենա է նստել, բայց Լեռնիկը մեքենան վարել է բոլորովին այլ ուղղությամբ: Դա աղջկա մոտ խուճապ է առաջացրել: Ալիկն ասել է, թե առևանգում են նրան:

Ալիկն աղջկանից վերցրել է հեռախոսը, անջատել ու տվել է Ղևոնդին, բռնել է Կարինեի ձեռքերը, ուժ գործադրելով՝ ճնշել է նրա դիմադրությունը, իսկ Լեռնիկը ներքին փականով փակել է Կարինեի կողմի դուռը ու մեքենան վարել է դեպի Գավառ:

Կարինեին հասցրել են Գավառ: Աղջիկը հրաժարվել է մեքենայից իջնել՝ ինչքան էլ համոզել են:

Դեռ ճանապարհին եղած ժամանակ աղջկա հայրը հեռախոսով խոսել է Ալիկի հետ, ասել է, թե առևանգման մասին արդեն հայտնել է ոստիկանությանը:

Տղաները որոշել են Գավառից վերադառնալ Երևան:

Ճանապարհին Ալիկին զանգել է ոստիկանության աշխատակիցը, հրավիրել է ոստիկանություն: Ալիկի հետ խոսել են նաև նրա ընտանիքի անդամները՝ հարցրել են՝ ի՞նչ է կատարվում:

Կեսգիշերին մոտ Կարինեին հասցրել են Ալիկի տան բակ: Ալիկն աղջկան առաջարկել է իր տանը կարճ զրույց ունենալ: Լեռնիկն ու Ղևոնդը հեռացել են:

Ալիկը գրկել է Կարինեին, տարել է առաջին հարկում գտնվող իր բնակարան, որտեղ եղել է նաև Ալիկի մայրը: Հետո նա մյուս որդու հետ հեռացել է բնակարանից:

Ալիկը Կարինեի հետ մենակ է մնացել: Որոշ ժամանակ զրուցել են:

Հասկանալով, որ չի կարողանում աղջկան համոզել՝ դառնալու իր կինը, Ալիկը բանալիով փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջարան, ասել է, թե նա կամ իրենն  է լինելու կամ՝ ոչ մեկինը, և բռնաբարել է՝ խախտելով աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը և պատճառելով մարմնական վնասվածքներ:

Առավոտյան Ալիկի հարազատները տուն են վերադարձել, շնորհավորել են երիտասարդներին՝ «ամուսնության» առթիվ: Կարինեն առաջարկել է միասին գնալ իրենց տուն:

Ճանապարհին զանգել է ոստիկանության աշխատակիցը, Կարինեին հրավիրել է ոստիկանություն: Կարինեն առաջարկել է բոլորով գնալ ոստիկանություն՝ խոստանալով այնտեղ ասել՝ իբր ամեն ինչ իր կամքով է եղել:

Ալիկն ու հարազատները հավատացել են: Գնացել են ոստիկանություն, որտեղ Կարինեն հաղորդում է տվել իրեն առևանգելու և բռնաբարելու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալներին մեղսագրված արարքները:

Ալիկ Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 138 հոդվածի 1-ին մասով  և վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից:

Լեռնիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Առևանգման ժամանակ մեքենան վարած Լեռնիկը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին: Նրա պատժի սկիզբը կհաշվվի 2015 թվականի սեպտեմբերի 23-ից:

Ղևոնդ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Երկու անչափահաս երեխաների հայր Ղևոնդի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում