ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին վերջին օրերի ընթացքում հասցրել են յոթ հրթիռային հարված, հայտնում է TASS-ը:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, Սիրիայի Հասեկե քաղաքի հյուսիս-արևելյան շրջանում և Հալեպի շրջանի Մանբիջ բնակավայրում ռմբակոծվել են զինյալների ջոկատները, ռազմական տեխնիկան և հրամանատարական կետերը:
Եվս մեկ հարված է հասցվել Դեյր-էզ-Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող նավթարդյունահանման օբյեկտին: Դաշինքի օդային հարձակման ընթացքում գործի են դրվել կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Բացի այդ, կոալիցիայի ինքնաթիռները Իրաքում տարբեր շրջաններում ԴԱԻՇ-ի դիրքերին օդից հասցրել են 17 հարված` այդ թվում Մոսուլ և Ռամադի քաղաքների մոտակայքում, որոնք մնում եմ ծայրահեղականների վերահսկողության տակ: