Ամերիկյան Aurae ընկերությունն առաջարկել է իր հաճախորդներին ծրագիր, որը թույլ է տալիս ինքնուրույն մշակել վճարային քարտերի դիզայնը։
Դեբետ քարտերը պատրաստվում են 14 և 18 կարատանոց ոսկուց և զարդարվում թանկարժեք քարերով՝ հայտնում է Luxurylaunches-ը։
Ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Սկենլոնը, քարտերի վրա քարտապանի ցանկությամբ կարող է փորագրվել ընտանեկան գերբը, ընկերության տարբերանշանը, ինքնադիմանկար կամ արվեստի որևէ գործ։
Քարտը միանում է MasterCard վճարային համակարգին։