Չեչնիայի հանրապետության նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում պետք է տարածվի նաև Աֆղանստանի վրա: Ինչպես վերջերս հաճախ է լինում, նա այդ հայտարարությունը տեղադրել է սոցցանցի իր էջում: Ռամզան Կադիրովի խոսքերով՝ ինքն արդեն այդ հարցը քննարկել է Աֆղանստանի հանրապետության փոխնախագահի հետ, տեղեկացնում է news.wikilex.com-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչը հայտնել է, որ ԴԱԻՇ-ը վտանգ է ներկայացնում իր երկրի համար՝ ձգտելով այնտեղ հենակետ ստեղծել իր հետագա գործողությունների համար:









































